Microsoft-ը մտադիր է Windows 9-ի նախնական տարբերակը ներկայացնել սեպտեմբերի վերջին
                                    ZDNet պարբերականի փոխանցմամբ` Microsoft ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին ներկայացնել Windows 9 օպերացիոն համակարգրի նախնական տարբերակը, որը ստացել է Threshold անունը: Այս մասին պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները:
Threshold-ը հանդիսանում է Windows-ի հաջորդ խոշորագույն թարմացումը: Ակնկալվում է, որ 2015 թվականի գարնանը այն կթողարկվի Windows 9 անվանմամբ: Փորձագետների կանխատեսումներով` այն ունենալու է մի շարք նոր գործառույթներ, որոնք կբարելավեն Windows-ի աշխատանքը:
Աղբյուրների խոսքերով` Threshold-ի նախնական տարբերակը մատչելի կլինի բոկլոր ցանկացողների համար: Նախնական տարբերակը տեղադրած օգտատերերը պարտավոր կլինեն համաձայնվել պլատֆորմի ամենամսյա ավտոմատ թարմացումներին: Windows 8-ը թողարկվել էր 2012 թվականի աշնանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    