Բաժիններ՝

Ստեղծվել է աշխարհի ամենաարագագործ ֆոտոխցիկը

Nature Photonics պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի ու ճապոնացի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենաարագագործ ֆոտոխցիկը: Մասնագետների խոսքերով՝ այն ունակ է վայրկյանում կատարել մինչև 4.4 տրիլիոն կադր, ինչը հազար անգամ գերազանցում է գոյություն ունեցող համարժեքները:

Ընդ որում, ստացված լուսանկարների մեծությունը կազմում է 450x450 պիքսել: Ակնկալվում է, որ նոր ֆոտոխցիկը կարող է կիրառվել պլազմայի դինամիկայի հետազոտման, տարբեր տիպի տատանումների տարածման ժամանակ, ինչպես նաև բժշկության ու ավտոմեքենաշինության ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս