
Ցանցում հայտնված օգտատերերի գաղտնաբառերը գործող չեն. Mail.ru

Փոստային Mail.ru ծառայությունը հաստատել է, որ ցանցում օգտատերերի գաղտնաբառեր են հայտնվել, սակայն հայտարարել է, որ դրանց 95%-ը գործող չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում հայտնվել է Mail.ru ծառայության e-mail հասցեների բազա՝ ավելի քան 4,6 միլիոն գրառումով:
«Բազան հին է եւ հավաքված է տարբեր մասերից, այսինքն՝ գաղտնաբառերի մի քանի բազաներից, որոնք օգտատերերից գողացվել են տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր եղանակով»,-ասվում է Mail.ru-ի հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է մնացած հինգ տոկոսին, ապա նրանց օգտատերերին տեղեկացում ուղարկվել է: