
Բրիտանացիներն ինքնաթիռներին կսովորեցնեն «զգալ» շրջակա միջավայրը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանական BAE Systems ընկերության ինժեներները ձեռնամուխ են եղել մարտական ինքնաթիռների համար հատուկ ծածկույթի մշակմանը, որի օգնությամբ մեքենաները կարող են հստակեցնել ստացած վնասվածքները և «զգալ» շրջակա միջավայրը:
Ընկերության համաձայն, նոր ծածկույթը բաղկացած է լինելու տարբեր մեծության բազմաթիվ միկրոսենսորներից: Նախագծի մշակմամբ զբաղվում են BAE Systems-ի Առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներները: Ենթադրվում է, որ հեռանկարային զգայուն ծածկույթը կարող է տեղակայվել արդեն իսկ գոյություն ունեցող թռչող սարքերի վրա:
Ակնկալվում է, որ նոր սենսորների շնորհիվ ինքնաթիռները կկարողանան մեծ ճշգրտությամբ գնահատել քամու արագությունը, ջերմաստիճանը, կառուցվածքային տարրերի միահյուսումը: Բացի այդ, ինքնաթիռները կկարողանան հետևել աերոդինամիկ մակերևույթի վիճակին ու օդաչուին զգուշացնել հնարավոր անսարքությունների մասին: