Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ հավելվածն ունի մոտավորապես մեկ միլիոն բաժանորդ, և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ:
«Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, որ տեղի ունեցավ այսօր, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Travelmate-ը փորձում է հեշտացնել զբոսաշրջիկների կյանքը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և հոլանդական Crosspring աքսելերատորը մեկնարկում են նոր աքսելերատոր ծրագիր հայկական ստարտափների համար:
Շատերն են նախընտրում նոութբուքերը սովորական համակարգիչներից: Բայց պետք է հաշվի առնել, որ նման սարքավորումները պահանջում են հատուկ ուշադրություն, հակառակ դեպքում դրանք արագ շարքից դուրս կգան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրել է:
Սոցիալական ցանցերը կարող են խորտակել ձեր կարիերան, բայց և կարող են ձեր հաջողության գրավականը դառնալ, եթե, իհարկե, դրանք գրագետ օգտագործեք:
Meizu ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2017–ում չներկայացրեց նոր սմարթֆոն, սակայն ուներ այլ անակնկալ: Ընկերությունը ներկայացրեց գերարագ լիցքավորման երրորդ սերնդի տեխնոլոգիա՝ Super mCharge:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող «ՏՀՏ լիդերների հանդիպում» հերթական ֆորումը համախմբել էր միության անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներին:
Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:
Առաջարկվում է երկարաձգել ՏՏ ոլորտի ստարտափներին տրվող արտոնությունների ժամկետը. Էմիլ Տարասյան:
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Բարսելոնայում տեղի է ունենում MWC 2017 համաշխարհային կոնգրեսը:
Հայտնի ձեռնարկատեր Թոմաս Օպոնգը Medium-ում արված իր հրապարակումում առանձնացրել է 33 կայք բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են զարգանալ, դառնալ բազմակողմանիորեն զարգացած մարդ և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անընդհատ սովորել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս կոնգրեսին կմասնակցի նաև Zangi հայկական ստարտափը:
Social Bridge-ը սոցիալական ցանցերում արժեքավոր տեղեկատվություն տարածող օգտատերերին և այդ տեղեկատվությամբ հետաքրքրված կազմակերպություններին կապող հարթակ է, որը ստեղծվել է 2015 թվականին հիմնադրված «Ռումորս» ՍՊԸ-ի կողմից։
Գրիգորյանը միացել էր Uber-ի թիմին 5 տարի Twitter սոցիալական կայքում աշխատելուց հետո: Twitter-ի նախկին փոխնախագահը միացել էր Uber-ի թիմին 2015 թվականի մարտին, որպեսզի ընկերության հետ իրականացնի 50-ից ավելի նախագծեր: Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի՝ Փիթսբուրգի բաժնի ղեկավարն էր:
Հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը, որն ավելի հայտնի է Evleaks մականունով, Twitter-ի իր կայքում հրապարակել է Samsung-ի նոր ֆաբլետի բնութագրերը:
Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաև 3D տպիչ սարք և CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։ Երկչափ բաղադրամասերի պատրաստման համար օգտագործվում է շաղափային հաստոցը: Աշակերտները, իրենց հերթին, կարող են 3D տպիչներով և CNC շաղափային հաստոցներով պատրաստել իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալներն ու առարկաները։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող եւ տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը:
Յուրաքանչյուր վայրկյան մեր բրաուզերները հավաքում են տեղեկատվություն մեր կատարած քայլեր մասին: Այս տեղեկատվությունը շատ ավելին է, քանի պարզապես մուտք գործած կայքերի հասցեները կամ բեռնումների քանակը:
Apple կորպորացիան պլանավորում է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7: Հայտարարությունը կարվի ընկերության՝ մարտին կայանալիք ցուցահանդեսում: Այս մասին հայտնել է ճապոնական Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:
«Այս պղծված աշխարհում ոչ մեծ տհաճություններից գանգատները կարող են թվալ մանր եւ եսասիրական: Բայց ոչ այստեղ, բարեկամ: Պատմիր ինձ քո դառնությունների մասին»,- հայտարարել է նա սոցիալական ցանցում:
Չինացի մասնագետները պլանավորում են 2018 թվականին ստեղծել նորագույն գերհզոր համակարգիչ, որի արտադրողականությունը կկազմի վայրկյանում 1 Էքսաֆլոպս (քվինտլիոն (10-ի 18-րդ աստիճան) գործողություն լողացող ստորակետով): Այս մասին հայտնել է China Daily թերթը՝ վկայակոչելով Տյանցզին քաղաքի (Հյուսիսային Չինաստան) Գերհամակարգիչների պետական կենտրոնը:
Կարեն Վարդանյանը նշում է, որ շատ ուրախ է, որ միության անդամ կազմակերպությունը՝ ի դեմս «Սիներջի» ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում: Ըստ Կարեն Վարդանյանի՝ շատ կարևոր է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:
Հայտարարություններն օգտատերերի մոտ կհայտնվեն նորությունների ժապավենում: Հետաքրքրած հայտարարության վրա սեղմելիս կհայտնվի այն ձևը, որում արդեն արտացոլված կլինի անձնական պրոֆիլի տեղեկատվությունը, որը կարելի է կա՛մ ուղարկել գործատուին, կա՛մ նախապես խմբագրել:
Invest in Armenia կայքի նպատակն է՝ ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ՝ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Կայքում առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր:
Կոնֆերանսի նպատակն էր՝ բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները, ինչպես նաև Mail.Ru արդի գործիքները: Կոնֆերանսում քննարկումների հիմնական թեմաներն էին՝ Հայաստանում թվային գովազդը և դրա հնարավորությունները, թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը, թիրախավորման գործիքները և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետությունը, Odnoklassniki սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքները:
iPhone 8-ում OLED-դիսփլեյի առկայության մասին տեղեկատվությունը հաստատել է Sharp-ի գլխավոր տնօրեն Տայ Ջեն-վուն: Նա նշել է, որ սմարթֆոններում LTPS-պանելների օգտագործումից հրաժարվելը միակ ճանապարհն է Apple-ի համար, եթե նա ցանկանում է ստեղծել ինովացիոն արտադրանք:
Որակի ռուսական համակարգը (Ռոսկոչեստվո) սմարթֆոնների հետազոտություն է անցկացրել եւ կազմել դրանց վարկանիշը, որում միագումար ցուցանիշներով առաջին հորիզոնականներն զբաղեցրել են հարավկորեական Samsung ընկերության սարքերը, առաջ անցնելով ամերիկյան Apple-ի iPhone-ից: Այս մասին տեղեկացնում է «Ռոսկոչեստվոն»: