Symantec-ում «պատվաստանույթ» են գտել շորթիչ-վիրուսի դեմ
Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում է, որ գտել է այն վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը, որը մեկ օր առաջ ախտահարել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի խոշոր ընկերությունների համակարգերը: Ընկերության մասնագետները վստահացնում են, որ օգտատերն իր համակարգչի վարակումը կանխելու համար բավական է, որ մեկ դատարկ ֆայլ ստեղծի C:\Windows-ի թղթապանակում, տեղեկացնում է BBC-ին:
Symantec-ում լուծումն անվանում են «պատվաստանյութ» Misha վիրուսի դեմ, որը ծածկագրում է օգտատիրոջ համակարգի տվյալները եւ վերծանման փոխարեն պահանջում 300 դոլար վճարել բիթքոյիններով:
Իր համակարգչում վիրուսի տարածումը կանգնեցնելու համար օգտատերը պետք է C:\Windows-ի թղթապանակում ստեղծի “perfc” անվանումով դատարկ ֆայլը՝ «սոսկ ընթերցման համար» պարամետրով:
Մի շարք այլ ընկերությունների փորձագետներ, որոնք աշխատում են կիբեռանվտանգության բնագավառում, հաստատում են, որ մեթոդը գործում է: «Պատվաստանյութը», սակայն, թույլ է տալիս վիրուսից վտանգազերծել միայն անհատական համակարգիչները: Ըստ որում դրանք մնում են վիրուսի կրողներ, այսինքն՝ կարող են այլ մեքենաներ վարակել է: