Բաժիններ՝

Հայկական ARLOOPA-ն ներկայացրել է շապիկներ՝ անիմացիայով և կրթական բովանդակությամբ

Հայկական APLOOPA ընկերությունը շապիկներ արտադրող  Shabeeg բրենդի հետ ներկայացրել է առաջին ինտերակտիվ շապիկները՝ անիմացիայով և կրթական բովանդակությամբ:

ARLOOPA հավելվածի օգտատերերը կարող են այն պահել շապիկի նկարի վրա, որից հետո շապիկի նկարը կվերափոխվի անիմացիայի, ինչպես նաև կներկայացվի նկարի հերոսը:

X-TECH ընկերության հիմնադիր, ARLOOPA ընկերության համահիմնադիր և  տնօրեն Արման Աթոյանը նշում է, որ շապիկները կարող են նաև արտահանվել:

«Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանը սկսում է  արտահանել Augmented Reality-ով (լրացված իրականություն) շապիկներ, պարզ է,  որ նման տեխնոլոգիաներով կարող ենք հարստացնել հայկական արտադրանքը և դառնալ մրցունակ այլ շուկաներում»,- նշում է Արման Աթոյանը:

Կարդացեք նաև

ARLOOPA-ում նշում են, որ այս շապիկները միացրել են մի քանի ոլորտներ՝ տեքստիլ արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների  և կրթության ոլորտները:

Ըստ Արման Աթոյանի՝ նման նախագծերը լինելու են շարունակելի:

https://www.facebook.com/Arloopa/videos/vb.664509130252521/1354414761261951/?type=2&theater

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս