Բաժիններ՝

Հունիսի լավագույն սմարթֆոնները

Սմարթֆոն ընտրելը շատ բարդ է: Ձեր ընտրությունը հեշտացնելու համար 168.am-ը ներկայացնում է հունիս ամսվա սմարթֆոնային հիթը, ամենաեկամտաաբեր տարբերակը և նորույթը:

Ամսվա հիթը-OnePlus 5

OnePlus ընկերությունը ներկայացրեց իր հերթական սմարթֆոնը: Նոր սմարթֆոնը, ինչպես սպասվում էր, առաջարկում է բարձր որակ՝ համեմատաբար մատչելի գներով: Սմարթֆոնն ունի Snapdragon 835 պրոցեսոր, մեծ Optic AMOLED դիսփլեյ և բարձր որակի տեսախցիկ:

Բնութագիր.

• 5,5 դույմանոց դիսփլեյ՝ 1920 × 1080 պիքսել լայնությամբ
• Snapdragon 835 պրոցեսոր
• 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ հիմնական հիշողություն
• Հիմնական տեսախցիկ՝ 20 + 16 ՄՊ և 16 ՄՊ դիմացի տեսախցիկ
• 4G LTE, Bluetooth 5.0, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), GPS,
• Մատնահետքի սկաներ
• OxygenOS օպերացիոն համակարգ

Սմարթֆոնն արդեն իսկ վաճառվում է սև և մոխրագույն գույներով: Այն կարելի է գնել 479-539 դոլարի միջակայքում: 

Բյուջետային տարբերակներ

Elephone P8

Արդեն իսկ վաճառքում է Elephone P8 սմարթֆոնը: Այս սմարթֆոնն ավելի մատչելի է, սակայն որակով շատ չի տարբերվում OnePlus 5-ից:

Բնութագիր.

• 5,5 դույմանոց դիսփլեյ՝ 1920 × 1080 պիքսել լայնությամբ
• Helio P25 պրոցեսոր;
• 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ հիմնական հիշողություն +microSD
• 21 ՄՊ հիմնական և 16 ՄՊ դիմացի տեսախցիկ
• 4G LTE, Bluetooth 4.1, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS
• Մատնահետքի սկաներ
• Android 7.0 օպերացիոն համակարգ

Սմարթֆոնը վաճառվում է կարմիր և սև գույնեով: Այն կարելի է գնել 230 դոլարով: 

Այս սմարթֆոնը ևս համարվում է հունիս ամսվա լավագույններից: Այս դեպքում շեշտը դրված է մեծ էկրանի վրա:

Բնութագիր.

• 5,5 դույմանոց դիսփլեյ՝ 1920 × 1080 պիքսել լայնությամբ
• MTK6757 պրոցեսոր;
• 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ հիմնական հիշողություն +microSD
• 13+5 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմացի տեսախցիկ
• 4G LTE, Bluetooth 4.1, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS
• Մատնահետքի սկաներ
• Android 7.0 օպերացիոն համակարգ

Սմարթֆոնը կարելի է գնել 300 դոլարով: 

Սմարթֆոն, որը կթողարկվի շուտով. Essential Phone

Ինժեներ Էնդի Ռուբին մայիսի վերջին ներկայացրեց սեփական սմարթֆոնը՝ Essential Phone: Սմարթֆոնն ունի մեծ դիսփլեյ, մետաղյա կորպուս, ինչպես նաև հատուկ մուտքերի շնորհիվ դրան կարելի է կցել հավելյալ տեսախցիկ և տարբեր մոդուլներ:

Բնութագիր.

• 5,71 դույմանոց էկրան՝ 2560 × 1312 պիքսել լայնությամբ
• Snapdragon 835
• 4ԳԲ օպերատիվ հիշողություն, 128 ԳԲ հիմնական հիշողություն
• 13+13 ՄՊ հիմնական և 8 ՄՊ դիմացի տեսախցիկ
• 4G LTE, Bluetooth 5.0, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), GPS
• Մատնահետքի սկաներ
• Android օպերացիոն համակարգ

Նոր սմարթֆոնի գնի մասին դեռևս չկան հստակ տեղեկություններ, սակայն, ըստ շշուկների՝ այն կվաճառվի 699 դոլարով: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս