Բաժիններ՝

WhatsApp-ը կդադարի թարմանալ հին սմարթֆոններում հունիսի 30-ից

WhatsApp մեսինջերը կդադարի թարմանալ մի շարք հին մոդելի սմարթֆոններում: Խոսքը, մասնավորապես,  Nokia և BlackBerry ընկերությունների մասին է: 2020 թվականից մեսինջերը կդադարի աշխատել Android 2.3 օպերացիոն համակարգերում:

Ամենայն հավանականությամբ,  BlackBerry OS, BlackBerry 10, Nokia S40 և  Symbian S60 սմարթֆոններում մեսինջերը դեռ որոշ ժամանակ կաշխատի, սակայն չի թարմացվի, և չեն ավելանա նոր գործառույթներ: Ընկերությունը խորհուրդ է տալիս օգտվել ավելի նոր մոդելների հեռախոսներից:

Ավելի ուշ միայն ընկերությունը հայտնեց, որ Nokia S40 սմարթֆոնի դեպքում հավելվածը կթարմացվի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 21-ը:

2020 թվականի փետրվարի 1-ից էլ կդադարեցվի մեսինջերի աշխատանքն Android օպերացիոն համակարգի հին տարբերակներում: Այս մոդելները կազմում են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 0.8 տոկոսը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս