Չինական սմարթֆոն գնելուց առաջ շատ կարդացեք կարծիքները և դիտեք սմարթֆոնի հիմնական բնութագրիչների մասին պատմող տեսանյութեր: Եթե չունեք ժամանակ ուսումնասիրելու համար, ապա պետք է գնեք սմարթֆոն A բրենդերից, քանի որ այս դեպքում ձեզ շատ անակնկալներ չեն սպասվում:
«Այսօր Apple-ին են պատկանում աշխարհում առավել մեծ տարածում գտած հինգ սմարթֆոններից երկուսը»,-հավելել է Վինտերը:
Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման կտրուկ զարգացումն ուրախացնում է, միևնույն ժամանակ՝ վախեցնում։ Ուրախալի է մտածել այն մասին, թե որքան կարող է բարելավվել մեր կյանքը՝ սկսած օրվա ծրագրավորումից, մինչև բժշկական ախտորոշում, բայց վախեցնող է սոցիալական ու անձնային ներառումները գիտակցելը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մարդու կարիերային։
Facebook սոցցանցում էմոջիները հասանելի են դարձել մեկնաբանություններում: Օգտատերերն այսուհետ կարող են դրանց արձագանքել 4 հասանելի օպցիաների օգնությամբ՝ վշտի զգացում, սեր, զայրույթ և տխրություն, հայտնում է The Independent-ը:
Փաստաթղթում պարունակվում է 15-ամյա պլան, որի իրականացումը պետք է սկսվի արդեն ընթացիկ տարում: Այն նախատեսում է սովորական ավտոմոբիլներից հրաժարում արդեն 2032 թվականին:
Ժամանակի հետ, ոչ շատ շուտ, բայց ոչ էլ այնքան ուշ, որքան կարող եք պատկերացնել, սմարթֆոնները կմահանան և կհիշեցնեն ինչ-որ հին սարքավորում հեռավոր անցյալից: Մոտակա տասնամյակների ընթացքում մարդը չի կարողանա բաժանվել այդքան հարմար գադջետից, բայց ժամանակի ընթացքում այն պարզապես անպետք կդառնա:
«Մեր դեպքում մենք մեր սարքի նախատիպը ստացել ենք այն ամենով, ինչ ունեցել ենք այդ պահին, ու, բնականաբար, օպտիմիզացման խնդիրներ են առաջացել։ Սակայն մրցույթը դատում են մի քանի կրիտերիաներով: Հետևելով անցած տարիներին հաղթող թիմերի կողմից առաջարկված մեխանիզմներին՝ փորձել ենք տալ մաքսիմալ բավարարող լուծումներ ու կարծում ենք՝ արժանի մրցակից ենք մնացած թիմերի համար»,- նշում է Գուրգենը:
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:
Էյնդհովենի համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն ամբողջովին բաղկացած է կենսաքայքայվող նյութերից: Դրանց մշակման մասին պատմում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Նմանատիպ զանգերին պատասխանելու, կամ հետ զանգահարելու դեպքում զանգահարողները կարող են վարակել ձեր հեռախոսը, ինչի շնորհիվ թույլտվություն կունենան օգտվել ձեր հաշիվներից կամ կապերից, կարող են մուտք գործել ձեր բանկային հաշիվներ, և այլն:
Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր, փոխանակել հաղորդագրություններ և ուղարկել տարբեր ֆայլեր:
Պիեր Պևիչը նշեց, որ հայկական ստարտափերի հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են գաղափարները շուկայում իրացնելուն, ստարտափից բիզնես անցում կատարելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությանը:
Ապրիլ ամսին սմարթֆոնների շուկայում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Առանձնացրել ենք ապրիլի լավագույն սմարթֆոնները, որոնք անակնկալ կամ նորույթ էին շուկայում:
Ձեռներեցների համար նախատեսված Maqtoob ինֆորմացիոն հարթակի հիմնադիր Քրիստինա Զեթը հրապարակել է կրթական նոր ռեսուրսների ցանկ։
Apple-ն սկսել է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
«Մենք փնտրում ենք հրաշալի մարդկանց թիմ, ովքեր ունեն տեխնոլոգիական հասարակությանը միանալու քաղց, ովքեր ցանկանում են իմանալ այն ամենը, ինչը կօգնի աճ գրանցել այս ոլորտում, և ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այդ գործում»,- նշում են դասընթացների կազմակերպիչները:
«Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները»,- նշում են կայքի հիմնադիրները:
Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հուշագրեր ստորագրելու նպատակով հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ:
YouThink Hackathon 2017 նախագծի կազմակերպիչները նշում են, որ իրենք կիրառելու են հեքեթոնյան ոսկե սկզբունքը՝ տեղում ձևավորված խմբերին կտրվի 24 ժամ, որպեսզի վերջիններս իրականացնեն իրենց առջև դրված նպատակը: Նպատակն է լինելու՝ առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի լուծում, որի կիրառմամբ կհեշտացվի կամ ներդրում կլինի Հայաստանում բնակվող երիտասարդի կյանքում:
100 կիլոգրամ քաշով փոխադրամիջոցը նախատեսված է մեկ ուղեւորի համար: Flyer-ն աշխատում է նաեւ էլեկտրական քարշով եւ ժամում զարգացնում է մինչեւ 40 կիլոմետր արագություն: Ապարատն ստեղծողի խոսքով՝ Flyer-ը վարելու համար ոչ մի թույլատրագիր չի պահանջվում, քանի որ այն դասվում է գերթեթեւ օդանավերի շարքին:
Ապրիլի 28-ին կկայանա Սիներջի «Սիներջի Ինթերնեյշնըլ Սիսթըմզ» ընկերության և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող IT Chess Cup 2017-ի բացումը:
Այսօր մենք նշում ենք նաև համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության սահմանած կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ հենց այս օրը՝ ապրիլի 26-ին: Այսօրվա միջոցառումները, ինչպես, օրինակ՝ հենց սա, ամրագրում են պետության դիվանագիտական և տնտեսագիտական ջանքերը՝ միտված հեղինակային իրավունքի պաշտպանությանը, ապրանքանիշերի ազդեցությանը՝ երկրի տնտեսական համակարգում, և դրանց ազդեցությանը՝ կյանքի որակի վրա:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հոդված է հրապարակել այն մասին, թե նոր վարկանշային աղյուսակում հայտնված Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից ով է իր կարողությունը կուտակել տեխնոլոգիաների շնորհիվ:
Google Play-ում հայտնվել է փոքրիկ նորություն, որը, սակայն, շատ կարևոր է, և որի մասին պետք է իմանան Android-ի բոլոր օգտատերերը:
Google ընկերությունը սկսում է իր բրաուզերները մաքրել գովազդից: Այլևս կարիք չի լինի գովազդներն արգելափակելու համար օգտագործել լրացուցիչ հավելվածներ կամ ընդլայնումներ:
Դատելով լուսանկարից, Touch ID մատնադրոշմների սքաները տեղափոխվելու է հետեւի կափարիչի վրա: Ընդ որում այն գտնվելու Է կորպուսի կենտրոնից ցած գտնվող Apple լոգոտիպի տակ:
X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները ևս մեծ դեր կարող են ունենալ այս գործում, մասնավորապես՝ ծնողներին իրազեկելով տեխնոլոգիական կրթության անհրաժեշտության, հաջողության պատմությունների մասին և նպաստելով ՏՏ կրթության նկատմամբ հանրության գիտակցության բարձրացմանը:
Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները Պրահայում մասնակցեցին CyberCentral համաժողովին, որը նվիրված էր կիբերանվտանգության խնդիրներին:
Ucom-ը և «Ֆորա-Բանկ» բաժնետիրական առեւտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս) գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Հայաստանում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը:
Այս դասընթացների նպատակն է՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն ընձեռել պատշաճ ծավալով և որակով սովորելու ծրագրավորման բակալավրիատի առարկաները: