Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում է Yahoo-ի ինտերնետ-բիզնեսին և ընկերության անշարժ գույքի մի մասին:
Korea Future Technology հարավկորեական ընկերությունն ստեղծել է քայլող մարդանման ռոբոտի նախատիպը, որը կառավարվում է դրա ներսում գտնվող օպերատորի կողմից: Մեքենան ցուցադրող հոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում:
Մոդելն արտաքնից սովորական ակնոցի տեսք ունի, դրա վրա չկա խցիկ կամ դիսփլեյ: Սարքը հանդերձված է հինգ հատուկ տվիչներով, որոնք կարող են հաշվել մարդու ուղեղի ալիքները, նշել են արտադրողները: Ստացվող տվյալները կուղարկվեն սմարթֆոնի հատուկ հավելված և կենթարկվեն անալիզի: Դա թույլ կտա գնահատել այն կրողի տրամադրությունը և որոշել նրա վրա ազդող գործոնները:
Սմարթֆոնը ձեռք բերելուն հաջորդող մի քանի շաբաթները բավարար են հասկանալու համար՝ որքան ժամանակ կարող է հեռախոսը լիցքավորված մնալ։ Ժամանակի ընթացքում այդ ժամանակահատվածը կրճատվում է։ Սակայն սա չի կարող խանգարել նկատել, որ մարտկոցը սկսել է անբնական արագ լիցքաթափվել։
iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու է 2017 թվականին, կարող է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այս մասի հայտնել է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:
«Այդ գադջեթները մեր պատմության կարևոր մասն են եղել, սակայն դրանք ի վիճակի չեն ապահովել հնարավորությունները, որոնք ապագայում կհայտնվեն հավելվածում»,- նշում են ծրագրի հեղինակները:
Դեռ 10 տարի առաջ Nokia-ն կարող էր դառնալ սմարթֆոններ արտադրող լավագույն ընկերությունն աշխարհում՝ թողարկելով երկար սպասված Nokia Aeon-ը, որը պետք է փոխարիներ Lumia 8800-ին:
Տեխնոլոգիական կրթության բարելավմանն ու խրախուսմանն ուղղված միջոցառումներից են նաև ՀՀ-ում ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթները, «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարը, ինչպես նաև «Տեխնոլոգիական» ամառային ճամբարը, որին այս տարի մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից:
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ և դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի է ունենում տիրոջ մատնահետքերով: Պլանավորվում է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:
Գաղտնաբառերը կոտրելու համար նախատեսված ադապտերները հնարավորություն են տալիս գտնել նույնիսկ ամենաբարդ գաղտնաբառերը։ Ինչպե՞ս իմանալ, որ գաղտնաբառը կոտրված է և ձեր Wi-Fi-ից արդեն օգտվում են։
Նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։
Մարկ Ցուկերբերգը սիրում է կատարել խոստումները: Դեռ մեկ տարի առաջ Facebook-ի հիմնադիրը խոստացել էր, որ կկարողանա մշակել արհեստական ինտելեկտ, որը կօգնի նրան տնային կառավարման հարցերում:
Սոցիալական ցանցերն այսօր մարդկանց առօրյայի մի մասն են դարձել եւ մարդու կամքով կամ նրա կամքից անկախ, հաճախ նաեւ չիմացությամբ , հավաքում, պահպանում եւ օգտագործում են անձնական տվյալներ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած այս ուղեցույցում ներկայացնում ենք անձնական տվյալները ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտպանելու մի քանի գործիքներ։
Nokia-ի ներկայացուցիչները նշում են, որ Apple-ը խախտել է 2011 թվականին ձեռք բերված և ստորագրված համաձայնությունը:
Faketoken-ը տարածվում է համացանցում սովորական խաղերի և հավելվածների տեսքով: Բեռնումից հետո այն կոդավորում է օգտատերերի բոլոր ֆայլերը և գումար է պահանջում դրանք օգտագործելու համար: Վիրուսը կոդավորում է ֆայլերը AES ալգորիթմով, այնպես որ, ձեր ֆայլերը կարող եք օգտագործել միայն հատուկ ծրագրերի միջոցով:
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ընկերության աշխատակիցներին հղած նամակում պատմել է, որ կորպորացիան թողարկման է պատրաստում սեղանի համակարգիչ, և այս սեգմենտը մեծ նշանակություն ունի:
Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ընտրել նվերներ ձեր մտերիմների և հարազատների համար, ապա առաջարկում ենք հետաքրքիր 15 գադջետներ, որոնք կարող են դառնալ օգտակար, հետաքրքիր և տպավորիչ անակնկալներ:
«Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի մասակիցներն այս տարի մասնակցում էին նաև «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 168.am-ի հետ զրույցում տղաները նշել էին, որ այս նախաձեռնության շնորհիվ ստանում են մասնագիտական կրթություն, որը հետագայում կարող են կիրառել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:
Քեմբրիջի համալսարանում ստեղծել են հատուկ՝ Apply Magic Sauce ծառայություն, որը կարողանում է վերլուծել Facebook-ի հավանումները և կազմել մարդու հոգեբանական կերպարը:
Հանրության անվստահությունը շատ տեխնոլոգիական ընկերությունների ստիպել է ետքայլ անել, երբ խոսքը վերաբերում է օգտատերերի սարքավորումներ մուտք ունենալու հարցին։ Մենք ականատես ենք եղել, երբ Apple ընկերությունը հանդես է եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ, որը պահանջում էր արգելափակումից հանել հայտնի ահաբեկչի iPhone-ը։ Միևնույն ժամանակ նույն կազմակերպությունները հավաքել են օգտատերերի տվյալները՝ ներքին նպատակներով։ Հայտնի է, որ Facebook ընկերությունը WhatsApp-ի համար գործարկել է գաղտագրման ծառայությունը՝ հաղորդակցությունը հետաքրքրասերներից պաշտպանելու համար, սակայն այժմ էլ կարող է անձամբ տեսնել հավելվածում առկա տվյալները։
Զանգել աշխարհի ցանկացած վայր, հաղորդագրություններ ուղարկել բոլոր ընկերներին, գտնել ցանկացած տեղեկատվություն… Սա, իհարկե, քիչ չէ, բայց այն ամենը չէ, ինչ կարող է անել ձեր հեռախոսը։
Instagram-ի ակտիվ օգտատերերի թիվը ամսվա կտրվածքով հասավ 600 մլն-ի, Snapchat-ը գործարկեց խմբային չաթերը
PicsArt ֆոտոխմբագիր հավելվածի միջոցով կարելի է խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարելի է լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում:
Հայկական առաջին խելացի ժամացույցն արժի 95.000 դրամ։
Եթե օգտատերը նորությունը կասկածելի համարի, կարող է յուրաքանչյուր գրառման վերին աջ անկյունում սեղմել համապատասխան կոճակը: Այդ նորությունները կարող են ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք կկատարեն փաստերի ստուգում:
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Մեզնից շատերը հաջողությամբ օգտվում են Facebook սոցիալական ցանցից։ Սոցիալական այս ցանցը բազմաթիվ գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։
Ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչև 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում է, գաջեթից կարելի է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի է երկու գույնով. մոխրագույն և սև, գինը 499 դոլար է:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չէ:
«Գաղափարից՝ դեպի շուկա» մրցույթին այս տարի ներկայացվել էին ավելի քան 80 թիմեր: Վենչուրային կոնֆերանսի ժամանակ ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից: