Բաժիններ՝

Microsoft Office-ում արդեն գործում է տեքստի ձայնային մուտքագրում

Dictate. այսպես է կոչվում Microsoft ընկերության նոր մշակումը, որը թույլ է տալիս թելադրել տեքստը Outlook, Word և PowerPoint ծրագրերում:

Այս հնարավորությունն ակտիվացնելու համար կարիք չկա տեղադրել լրացուցիչ ընդլայնումներ: Dictate-ը թույլ է տալիս արագ հավաքել տեքստերն՝առանց սխալների:

Dictate-ը բեռնելուց հետո պետք է թարմացնել Microsoft Office-ը, այնուհետև կարգավորումներում ակտիվացնել գործառույթը: Այս ամենից հետո Outlook, Word և PowerPoint ծրագրերում կավելանա հատուկ նշան:

Այժմ ձայնային օգնականը հասկանում է 20 լեզուներ: Բացի այդ, այն թույլ է տալիս թարգմանել տեքստը 60 լեզուներով: Ձայնի ճանաչումը կատարվում է ընկերության ներկայացրած Cortana ձայնային օգնականի շնորհիվ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս