«Միգուցե Ալիևը չգա, Բայրամովը գա կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, բայց վստահ եմ, որ գալու են։ Եվ սրան չպետք է թեթև նայենք, քանի որ սա մեր դիմադրողականության հիմքերի հանդեպ կատարվող հերթական ոտնձգություններն ու հանցագործություններն են, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ են կատարվում»:
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովն է։
«Ուկրաինական պատերազմն էլ կտրեց Ռուսաստանի Դաշնության տարածքով ցամաքային տարանցումը Չինաստանից դեպի Եվրոպական միության երկրներ։ Այժմ փորձ է արվում նոր ուղի հարթել, և, օրինակ՝ «Թրամփի ուղին» Մեղրիով գովազդվում է՝ որպես տարանցման լրացուցիչ հնարավորություն նաև Չինաստանի համար»,- հավելեց դիվանագետը։
Եթե ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի, և պատերազմը դադարեցվի Ուկրաինայում, դա լինելու է գլոբալիստների ամենամեծ պարտությունն աշխարհում, որը կհանգեցնի Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում կառավարությունների փոփոխության գործընթացին, իսկ դրանից հետո այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իշխանափոխությունն օրերի հարց է լինելու։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանում պահվող քաղբանտարկյալների հարցով լսումներ անցկացնելու մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց՝ այս պահին Հայաստանում կա մոտ 60 քաղբանտարկյալ, և այդ թիվը գնալով ավելանում է, ուստի զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազը խորհրդարան չի ներկայանում, ինչի համար նրան պետք է Փաշինյանի թույլտվությունը։
Բաքվից Հայաստան վերադարձած և Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպում ունեցած քաղհասարակության հայ ներկայացուցիչներն այսօր ասուլիսի ժամանակ վստահեցնում էին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրացրել են, սակայն Բաքուն մերժել է:
Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։
Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի իշխանությունը «Մարտի 1»-ի գործի վերաթարմացմամբ. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք 2008 թվականի Մարտ 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ եղած Սամվել Նիկոյանից։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ, Free Armenian hostages (Ազատություն հայ գերիներին) շարժման մասնակից Ջոնաթան Շփանգենբերգը վստահ է՝ հնարավոր է Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը օգտագործել՝ Բաքվում պահվող հայ պատանդների վերադարձի ուղղությամբ։
«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում Սյունիքի մարզն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի զգալի մասն օկուպացվելու է Ադրբեջանի կողմից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ խոսելով Վաղարշապատի ավագանու և հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրությունների մասին։
Վաղարշապատի ընտրությունները կենաց-մահու պայքար էին ՔՊ-ական իշխանության համար, որովհետև դրան նախորդող ՏԻՄ ընտրությունՆերում նրանք կրել էին պարտություն։
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները հայ ժողովրդի դեմ են։
Ադրբեջանը շարունակելու է լրջագույն մարտահրավեր լինել Հայաստանի համար, նույնիսկ, եթե խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի։
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանն ահազանգում է՝ Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները.
«Այս հարցում ամենակարևոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլև ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտվեն։ Ես հիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինյանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկավ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին ավելի քրեական պատճառներ է տալիս, թե՝ այս մարդը ԿԳԲ-ի անդամ է, և նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլև ավելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»
Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո խոսում է խաղաղությունից, Բաքվում դատախազները պահանջում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, և 20 տարով ազատազրկել Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մի խումբ մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նկատում […]
«Այո՛, այս բյուջեն պատմական է, որովհետև 50 միլիարդ դրամի բեռ է դրվելու ՀՀ հպարտ քաղաքացիների ուսերին։ Հայաստանում կա 390.000-ից ավելի մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացի։ Նրանց վրա 2026 թվականի հունվարի 1-ից 12.000 դրամ նոր հարկային բեռ է դրվելու, որպես առողջապահության ապահովագրության վճար»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Հակոբ Բադալյանը կարևորում է ղարաբաղյան բանակցային պրոցեսի հետ կապված համակողմանի իրականության բացահայտումը, բայց ավելի շատ հակված է այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը զուտ ներքաղաքական նպատակներով է պատրաստվում հրապարակել բանակցային փաստաթղթերը՝ նախընտրական շրջանում մարդկանց «զբաղեցնելու» համար։
Հայաստանում գործող քաղաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ նրան հովանավորող ազդեցիկ խաղացողները։ Նրանք պետք է համոզվեն, որ ընդդիմությունը ոչ թե գալիս է նոր պատերազմ բերելու՝ ինչպես Ալիևն է ներկայացնում, այլ ստեղծելու միջպետական հարաբերությունների այնպիսի համակարգ, որը խաղաղությունը կդարձնի անշրջելի բոլորի համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց 1992-93 թթ. ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Կամուրջ» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Արման Աբովյանն է։
«Հիմա ես, օգտվելով առիթից, Հիքմե՛թ, եթե դու լսում ես ինձ, ուզում եմ հիշեցնել քեզ, որ այն ժամանակ դուք ձեզ շատ վատ էիք զգում, դուք անընդհատ շեշտում էիք, թե «արդար չի վիճակը», որ «տարածքներն օկուպացված են», որ «փախստականներ կան», և այլն, և հիմա դուք շատ ավելի վատն եք անում։ Այն ժամանակ մենք պոզիտիվ էինք տրամադրված և ասում էինք՝ եկեք լուծենք հարցը փոխզիջումներով։ Դուք հիմա փոխզիջումների անուն էլ չեք ուզում լսել։ Դուք հիմա կարծում եք, թե Հայաստանի Հանրապետությանը ստիպելով, ճնշելով, շանտաժով, սպառնալով, չխորշելով անգամ ոչնչացնելու բառամթերքից՝ մտածում եք, թե խաղաղություն կլինի։ Դա չի լինի»։
Նիկոլ Փաշինյանը երբեք իր նախաձեռնությամբ հրաժարական չի տալու, քանի որ շատ լավ հասկանում է, որ հրաժարական տալուց կես ժամ հետո հայտնվելու է ԱԱԾ մեկուսարանում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով 2020 թվականից ի վեր Հայաստանի ունեցած տարածքային կորուստների և Քառասունչորսօրյա պատերազմի 5-րդ տարելիցի թեմայի շուրջ։ Գևորգ […]
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն է։
Կովկասագետ, քաղաքագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ Արցախի հարցը «լուծվել է» այն ժամանակ, երբ Փաշինյանը և իր թիմը հրաժարվել են Արցախից։
«Ես հրաժարվում եմ այս անձանց ասածները մեկնաբանել, սա խելագարություն է, սրանք փորձում են ամեն ինչի արդարացումը գտնել։ Եթե դուք մի խումբ եք, որը չգիտի՝ իր սեփական քարոզիչները ոնց են աշխատում, որտեղից են այդ թեզերը գալիս, եթե դուք ղեկավար եք, և ձեր երկրում 44 օր սուտ են ասում մարդկանց, և դուք չգիտեք՝ դա որտեղից է ղեկավարվում, դա նշանակում է, որ դուք փալաս եք, դուք ղեկավար չեք։ Ձեր քարոզիչը 44 օր սուտ է խոսել, դուք չգիտեք՝ դա ոնց է եղե՞լ։ Երևի 7-8 տարեկան երեխան ավելի լավ արդարացում կմտածեր»,- ի պատասխան՝ ասաց նա։
Հայաստանի հանրապետության երկու պաշտոնաթող նախագահ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարցազրույցներ տվեցին՝ դրանց օրակարգում պահելով Արցախի հիմնախնդիրն ու Արցախի հանձնման գործընթացը։
Հայկական լրատվական դաշտը պետք է ակտիվորեն զբաղվի այն հնարավոր անձի փնտրտուքով, որը 2018-ին փոխվարչապետի պաշտոնն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ փողոցային ցույցերը դադարեցնելու դիմաց։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կանխատեսեց, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այս բացահայտումը հանրային քննարկման թեմա է դառնալու։