Տպավորությունն այն է, որ Թրամփը իսկապես թակարդում է. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.
Թրամփը հրապարակել է երկրների ցանկ, որոնք պետք է պարտադիր կերպով միանան Իսրայելի հետ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրին», որպեսզի լինի Իրանի հետ գործարք: Թրամփը հայտարարել է, որ, եթե այդ երկրները չմիանան Աբրահամյան համաձայնագրին, Իրանի հետ որեւէ գործարք չի լինի:
Թրամփի հրապարակած ցանկում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը, Արաբական Էմիրությունները, Հորդանանը, Պակիստանը, Եգիպտոսը:
Փաստորեն, Թրամփը ըստ էության 48 ժամ ժամանակ է տվել այդ երկրներին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման այդ համաձայնագրերին միանալու համար, սպառնալով, որ հակառակ դեպքում չի լինի համաձայնագիր: Թրամփը ըստ ամենայնի գտնվում է իսրայելական ուժգին ճնշման ներքո եւ փորձում է «Աբրահամյան համաձայնագրերով» այսպես ասած սիրաշահել Իսրայելին, որ վերջինս հանդուրժի Իրանի հետ Թրամփի համաձայնությունը: Մյուս կողմից, հնարավոր է հենց վերը նշված երկրներն են Թրամփի հանդեպ բավականին շոշափելի ճնշում գործադրում, եւ նա էլ «Աբրահամյան համաձայնագրերով» փորձում է հակադարձել: Միով բանիվ, տպավորությունն այն է, որ Թրամփը իսկապես թակարդում է: Դա իհարկե լավ նշան չէ:



