Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման և TRIPP-ի միջանցքի միջոցով իրականացվող Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը թույլ չտալու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ քննադատելով ռուսական քաղաքական վերնախավում տարածված այն հայտնի մտայնությունը, որ «Հայաստանը փախչելու տեղ չունի»։
«Համոզված եմ՝ ասել է՝ «Ձևը գտե՛ք, Սամվել Կարապետյանին փակե՛ք», «Ձևը գտե՛ք, Բագրատ սրբազանի վրա ահաբեկչի պիտակ փակցրե՛ք», «Ձևը գտե՛ք, վեհարանն ազատե՛ք Վեհափառից»։ Հիմա էլ, համոզված եմ, ասում է՝ ձևը գտե՛ք, 2026-ին ցանկալի արդյունք ստացե՛ք ընտրության։ Իր այդ «մի ձև գտե՛ք»-ը դարձել է ՀՀ Սահմանադրությանը փոխարինող և Նիկոլ Փաշինյանի կապրիզների մի ամբողջ համակարգ ստեղծող իրականություն։ Դրանով է ապրում պետությունը»,- մեկնաբանում է քաղաքագետը։
Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։
Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Հայաստանի գործող իշխանություններին համեմատում է քոչվորական ցեղերի հետ, որոնք ժամանակին ասպատակել են Հայաստանը և, որպես կանոն, իրենց հետևից միայն ավերածություններ են թողել։
«Ժողովուրդն ինքն իրեն չի կազմակերպվելու, ինքն իրեն փողոց դուրս չի գալու։ 2018-ին էլ ոչ մի դագաղ ինքն իրեն փողոցում չէր հայտնվել։ Այսօր մենք պետք է ընդունենք, որ հականիկոլական ճամբարը չունի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցություն, և մենք մեր հույսը մե՛ր վրա պիտի դնենք։ Երբ հույսը մեր վրա դնենք, հավատացնում եմ ձեզ՝ այդ ժամանակ բոլոր կենտրոնները, իրար հերթ չտալով, գալու են և իրենց սատարումը հայտնեն»։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը խայտառակություն է համարում եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ հակաեկեղեցական շարժումն առաջնորդելով՝ Փաշինյանը երկու հետաքրքրություն ունի։
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, առանձին բանակցություններ են վարում TRIPP-ի շուրջ կամ հնարավոր է՝ նույնիսկ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություն այդ հարցի շուրջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով
«Ներողություն, դուք ձեր մեղքերին չեք նայո՞ւմ։ Վեհափառի «կործանարար ընթացքը» ո՞րն է, ես 15 հատ կործանարար ընթացք կարող եմ տեսնել որևէ անձի գործունեության, խոսքերի մեջ, բայց ահավոր ցավալի է, որ այսպիսի բան տեղի է ունենում այսօր․․․ Ես՝ որպես քահանա, խորհուրդ կտայի իրենց վերադառնալ ճեմարան և զրոյից սովորել, թե ինչ է նշանակում քրիստոնեական խոնարհությունը»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությանը, թե Հայաստանի ավելացած պետական պարտքի 8 մլրդ դոլարով զենք են գնել, Ավետիք Քերոբյանը նշեց, որ գործ ունենք առնվազն երեսպաշտության, իսկ իրականում՝ ստախոսության հետ։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով՝ այն փաստը, որ ՀՀ իշխանություններն ընտրություններից առաջ աջակցության խնդրանքով դիմել են ԵՄ-ին, ցույց է տալիս, որ չնայած իշխանությունների հայտարարություններին, թե իրենց դիրքերն ամուր են, իրականությունն այլ է։
Փաշինյանի կողմից հալածվող հոգևորականներն ի՞նչ վատություն են արել Հայաստանին, կամ եթե նույնիսկ արել են, նրա՞նք են ավելի մեծ վնաս հասցրել Հայաստանի անվտանգությանը, թե՞ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը և մյուսները։
«Որտե՞ղ եք անկախացել, որ գնում եք՝ Եվրոպայից ծնկաչոք աղերսում եք, որ ձեր համար տեխնոլոգիաներ ու գումար բերեն, որ անհասկանալի «հիբրիդային պատերազմի» կարողանաք դիմագրավե՞լ։ Դուք եք այդ պատերազմի ստեղծողները, մտածողները, առաջ բերողները, դուք էլ պիտի պատասխան տաք դրա համար»,- նշեց դիվանագետը։
«Մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ սերիան ամեն օր։ Ես ասել եմ՝ սա ինչ-որ սարսափի գնացք է․ ամեն անգամ հասնում ես նոր կայարան, դուրս ես գալիս, ու ինչ-որ սարսափելի բան է կատարվում»։
Եթե ժողովուրդը չլիներ, դրսի խառնակիչ ամբոխը կգրավեր Մայր Տաճարը, և կարող է՝ Կաթողիկոսին տանեին կամ ձերբակալեին, բայց Վեհափառ Հայրապետի պաշտպանների ավելի մեծ քանակը զսպեց նրանց որևէ քայլ անելու, և նրանք գլխիկոր հեռացան։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը շեշտում է՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ կատարվող քայլերը հակասահմանադրական են։
Տարածաշրջանում ուժային հավասարակշռության փոփոխությունից հետո Վրաստանում մտավախություններ կան երկրի տարանցիկ դերի նվազման վերաբերյալ։ TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» ծրագրի մասին Փաշինյանի և Ալիևի վաշինգտոնյան համաձայնությունը վրացական ընդդիմությունն ընդունել է որպես «աշխարհաքաղաքական աղետ» Վրաստանի համար։
Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռն ու իշխանությունը պահելու համաձայնել է Հայաստանը դարձնել Արևմուտքի վարկաբեկված ուժերի սատելիտը։
Նիկոլ Փաշինյանը «քարտ-բլանշ» է ստացել Եվրամիությունից՝ ընտրություններին ընդառաջ Հայաստանում գործելու՝ ինչպես ուզում է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով «արտաքին միջամտության» դեմ պայքարում Հայաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մասին Եվրամիության հայտարարությունը։
Ադրբեջանի նպատակը երկարաժամկետ հեռանկարում Հայաստան պետության ոչնչացումն է, Հայաստանում իշխող քաղաքական ռեժիմն էլ պատրաստակամ է սպասարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, հետևաբար՝ Բաքվի այդ օրակարգը կանխելու միայն մեկ ձև կա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ռեժիմի հեռացումն իշխանությունից։
Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի հեճուկս Հայաստանի ղեկավար շրջանակների խաղաղության կեղծ կարգախոսների, շարունակում է վտանգ հանդիսանալ Հայաստանի համար, և Թուրքիան գնալով մեծացնում է իր ծավալապաշտական քաղաքականությունն ընդդեմ Հարավային Կովկասի և հատկապես՝ Հայաստանի Հանրապետության։
Համաշխարհային էլիտային դիմադրող գլխավոր ռեսուրսն այսօր աշխարհում կրոններն են, որոնք ըստ գլոբալիստների՝ պետք է չունենան այն կարգավիճակը, ինչը նրանք ձեռք են բերել հազարամյակների ընթացքում։ Այդ տեսակետից արմատական «քարերից» մեկը հնագույն եկեղեցիներն են և նրանց թվում, առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցին։
«Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, այն է՝ ստատուս-քվո+. այսինքն՝ ավելին, քան ստատուս-քվոն։ Արցախում օրենսդիր, գործադիր, տեղական դատական, ինքնապաշտպանական ուժերը լինելու էին հայկական և ճանաչվելու էին միջազգային հանրության կողմից։ Սա նշանակում էր, որ Արցախի ռազմական ղեկավարությունը Բաքվում չէր դատվելու՝ որպես անջատողական կամ տեռորիստ»։
Ըստ Հակոբ Բադալյանի մեկնաբանության՝ Փաշինյանի գլխավորած Հայաստանը շարժվում է դեպի Ադրբեջանի ռազմավարական նարատիվները և Ադրբեջանի ղեկավարության սահմանած նշաձողերի կատարումը։
168TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Կամուրջ քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Աբովյանն է:
Հայաստանում իշխանական ողջ համակարգը ճորտատիրական վիճակում է. մարդկանց մի խումբ, տիրապետելով գործադիր իշխանության լծակներին, զավթել է նաև դատական ու օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև՝ ուժային կառույցները, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն է։
Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր հայկական պետության անվտանգությունն է, իսկ գլխավոր խնդիրներից մեկը՝ ապագայի անորոշությունն է և հետագա զարգացման մասին պատկերացումների բացակայությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը պատմաբան Սամվել Ֆարմանյանն է։
Եթե Արցախի հայկական պետությունը վերականգնելու կամ հայերին վերադարձնելու աշխարհաքաղաքական շահ լինի, այդ դեպքում գերտերությունները, իհարկե, կմիջամտեն, քանի որ միշտ էլ աշխարհում ուժը և շահն են որոշիչ եղել։