Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ եթե 2021-ին անորոշությունը մեծ էր, Արցախը կար՝ ոտքի էր կանգնում, հույսեր կային, որ իսկապես առնվազն այն, ինչ պահպանվել է, կմնա, թուրքական էքսպանսիան և պետականության անկումն ու աղետը շատ հեռավոր մի բան էր թվում, ու մարդիկ խաբվեցին, հիմա ըստ նրա՝ իշխանությունները ցույց են տալիս, թե ինչ աղետ են բերելու 2026թ. հունիսին, եթե նրանց հաջողվի խաբել մարդկանց և վերարտադրվել:
«Ալիևը երկու խնդիր է լուծում. առաջին՝ աջակցել Փաշինյանի պես պարտնյորին 2026 թվականին վերընտրվելու համար, երկրորդ՝ բանակցություններով հնարավորինս շատ բան ստանալ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ տնտեսական առաջընթացի անվան տակ հերթական կեղծ առասպելն են հյուսում հայ ժողովրդի համար. կեղծ, որը գալու է լրացնելու «թալանը հետ բերենք, տանք ժողովրդին» առասպելի շարքը։
Եկեղեցու և ժողովրդի մեջ անջրպետ չի կարող լինել: Որքան էլ որևէ մեկը ներկայանա, որ եկեղեցուն կամ անձին դեմ է, խորքում ինքը հավատում է, փորձում է գտնել այն ճանապարհը, որ կտանի դեպի Աստված: Հետևաբար՝ չի կարող եկեղեցու և ժողովրդի միջև անջրպետ լինել:
168TV-ի Ռեվյու հաղորդաշարի հյուրն է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:
«Աշխարհակարգի այսպիսի մոտեցումներով՝ Թրամփի պատկերացումներով, շատ վատ ճանապարհով ենք գնում: Այո, դու կարող ես կրակը մարել, հակամարտությունը հանգցնել տնտեսական մեխանիզմներով, բայց հնարավոր չէ երկարաժամկետ կանխարգելել, որովհետև եթե դու հաշվի չես առնում ՄՔԴ, ՄԱԴ էությունը և ասում ես՝ գումարով իրենց մեջ ընկերական հարաբերություններ կստեղծեմ, և անտեսում ես բոլոր միջազգային մեխանիզմները, ստեղծում ես շատ ցավալի նախադեպ՝ ապագա կոնֆլիկտների համար, որոնք կարող են առաջանալ, որովհետև ստացվում է, որ գումարն է տիրում այս բոլոր կոնֆլիկտների դեպքում»,- ընդգծեց նա:
«Դա բռնապետություն է, և այդ բռնապետության պայմաններում մենք հաշվետվողականության մասին չենք կարող խոսել: Փաստորեն, երկու բռնապետ հանդիպել են աշխարհի հզորագույն տերություններից մեկի պոպուլիստ առաջնորդի հետ, որին ավելի շատ իր անձն է հետաքրքրում, քան իր երկրի առաքելությունը՝ միջազգային խաղաղություն, անվտանգություն ապահովելու հարցում: Այդ դեպքում ի՞նչ հաշվետվողականություն ենք ակնկալում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Եթե այսպիսի խաղաղության համար Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահը, ծիծաղելի է և անտրամաբանական: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ տակավին երեկ արդեն Սյունիքի հայկական գյուղերի վրա կրակոցներ կային, երբ Ադրբեջանի նախագահն օրնիբուն սպառնալիքներով է խոսում Հայաստանի իշխանությունների հետ: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ հայտնի չէ, երբ ունենք Բաքվում պահվող գերիներ: Այս բոլորը խաղաղությունից շատ հեռու են»։
«Արևմտյան կառույցների լռությունն ունի աշխարհաքաղաքական դրդապատճառներ ևս. Հայաստանում արևմտյան այդ կառույցներին հետաքրքրում է հակառուսականությունը, ոչ թե մարդու իրավունքի խախտումները»,- շեշտեց Հովհաննես Իշխանյանը։
«Եթե, իրոք, խաղաղության կետեր պետք է լինեն, ուրեմն՝ դրանք պետք է լինեն բաց սահմաններով և ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ թե 100 տարով տարածքդ վարձով տաս: Դա խաղաղություն չի երաշխավորի»:
«Առողջապահության նախարարության՝ պետական բյուջեից հատկացված գումարների ծախսի արդյունավետության մասին խոսելիս նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք բնակչության կյանքը փոխվել է դեպի լավը. եթե խնդրին այս դիտանկյունից ենք նայում, տեսնում ենք, որ ոչ թե փոխվել է, այլ՝ ընդհակառակը. առողջապահական համակարգում քաոս է, որից բողոքում են բոլորը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչության աշխատանքի որակին։
«Ամենայն հավանականությամբ, արդեն հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե, ինչպես միշտ՝ կխաբեն, կասեն՝ նման բան չկա, հետո կասեն՝ լավ ենք արել՝ հանձնել ենք, դուք գնացեք Ջեյ Լո նայեք, պարեք, ուրախացեք, չուզողի աչքն էլ հանեք: Այսինքն՝ նրանք նույն ձևով են գործում»:
«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը չի կիսում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե ընդդիմադիր դաշտում գործող ընդամենը երկու մեծ բևեռ կա՝ մեկն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նոր ստեղծելիք ուժը։
«Ադրբեջանը վստահ է իր ուժերի մեջ, և քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, փորձելու է առավելագույնս ստանալ և չի գնալու կոնկրետ այս կոնֆլիկտի փակմանը, քանի դեռ չի հասել իր պատկերացմամբ առավելագույնին, իսկ առավելագույնը հայկական գործոնի չեզոքացումն է այս տարածաշրջանում»:
«Ես չեմ վիճարկում Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքի մեծ բևեռ լինելը։ Ասենք՝ այդպես է, լա՛վ, բա հետո՞։ Եթե ամենամեծն եք, իմացեք՝ ամենամեծից ամենամեծ պատասխանատվությունն են մարդիկ սպասում, եթե կարծում եք, թե նման ձևով մեծ լինելը պատիվ է բերում, քավ լիցի։ Ասում եք, թե ամենամեծն եք, այդ դեպքում, պարոն նախագահ, ամենամեծը լինելով՝ ի՞նչ եք անում, սպասում եք, որ մյուսները գործ անեն, գնաք կանգնեք կողքի՞ն։ Հայաստանին ի՞նչ օգուտ այդ ամենամեծից»:
«Նա քիչ անդրադարձավ այդ թեմային, չնայած՝ նշեց, որ այնպես չէ՝ պետք է սպասենք 2026-ի ընտրություններին, ընտրություններն, այսպես թե այնպես, լինելու են, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Նիկոլի իշխանությունից: Թե դա ինչպես պետք է լինի, արդեն ժամանակի և տեխնոլոգիաների հարց է»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ դեսպանների մի մասը ներկայացնում է Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, եթե անգամ դա անհանգստություն առաջացնի հյուրընկալող երկրում, իսկ մյուս տեսակի դեսպանները փորձում են դուր գալ, հատկապես՝ ավտորիտար երկրների ղեկավարներին՝ կարծելով, թե եթե տվյալ երկրի նախագահը գոհ է իրենցից, ուրեմն իրենք լավ դեսպան են։
«ԱԱԾ-ն և՛ Վահագն Խաչատուրյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետևից պետք է գնա. նրանք արդեն կալանավորված պետք է լինեին։ Սյունիքում արած Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական հայտարարություն է, որը նաև Սահմանադրական կարգի տապալման մասին է։ Վահագն Խաչատուրյանը դարձել Ադրբեջանի դեսպանը՝ Հայաստանում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
«Աղետալի է»,- 168TV-ի հետ զրույցում պաղեստինցի-հորդանանցի լրագրող Յաման Ալհելոն այսպես նկարագրեց իրավիճակը Գազայում:
«Բռնի տեղահանումից հետո արցախահայության սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներն այս իշխանությունները փորձում էին գումարով լուծել: Այս խնդիրները համակարգային լուծում են պահանջում, որովհետև այնպես չէ, որ արցախցիները միայն գումարը թողեցին Արցախում և բռնի տեղահանվեցին. Նրանք այնտեղ թողեցին իրենց սոցիալական կապերը, սոցիալական կարգավիճակը, ամբողջ ապրած կյանքի ձեռքբերումները»:
«Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար»,- շեշտեց Վարդան Արամյանը։
Դիրիժոր Վահե Բեգոյանն այն կարծիքին է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի ծրագիրը Հայ Առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չունի:
«ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք իրենց հարցեր են տալիս, կան մարդիկ, որոնք դիմում են գրում, դուրս են գալիս։ ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները։ Այս վիճակը չի կարող անվերջ տևել։ Ի վերջո, ՔՊ-ից մնալու է մի փոքր խմբակ, ավերակների վրա են մնալու և շուտափույթ ինքնաթիռի տոմս առնեն, որ փախնեն։ ՔՊ-ում ամաչում են, իսկ վաղ թե ուշ այդ ամոթը կբերի պայթյունի»,- շեշտեց Քերոբյանը։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաստում է՝ արցախյան հիմնախնդիրն այսօր միջազգային օրակարգում է, իհարկե, ոչ այն ծավալով, ինչը ցանկալի կլիներ՝ նկատի ունենալով արևմտյան պետությունների կողմից ընդունված բանաձևերն ու կոչերը:
«Փաշինյանը խրոնիկ սուտասան է. զարմանում եմ՝ այս մարդու աներեսության և անպատկառության աստիճանի վրա։ Այդ ինչպե՞ս է հաշվել՝ Սևանում 50.000 մարդ է հավաքվել, թե՞ 15.000, կամ, Հայաստանի բնակչության համեմատ 50.000-ն այդ ի՞նչ թիվ է. 15 տոկոս ընդամենը, կամ՝ ճշտե՞լ է՝ այդ 50.000-ից քանի՞սն է Հայաստանի քաղաքացի։ Այդ գրառումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու՝ Փաշինյանի պես խրոնիկ սուտաասանը չի կարող երկիր ղեկավարել»։
«Երբ ասում է՝ արձակուրդ եմ գնում, միանգամից աչքիս գալիս է այն հոլիվուդյան բեմադրությունը, երբ ասում էր՝ հրաժարական եմ տվել: Գնում ես, պայմանավորվում ես, ասում ես՝ թեկնածու չեք առաջադրում, ես երկու անգամ առաջադրվում եմ, չեմ ընտրվում, գնում ենք ընտրությունների: Դա հրաժարական չէ. հրաժարականն այն է, երբ ասում ես՝ ես գնացի, այլ ոչ թե բեմադրություն անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հայաստանում ամեն օր հակառուսականություն տարածողները թող նայեն Փաշինյանի՝ Ալթայ կատարած այցին և անեն հետևություն. Փաշինյանը Հայաստանը ոչ միայն դուրս չի հանելու ԵԱՏՄ-ից, ինչի մասին խոսեց Ալթայում ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, այլ՝ նաև ՀԱՊԿ-ից։ Եթե շատ կարճ, ապա ամեն օր հակառուսականություն տարածողները պետք է իմանան՝ Հայաստանը մնալու է այդ երկու կառույցում»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Եթե Եկեղեցու ներկայիս վերնախավը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, այսպես ասած՝ երդում տար, որ սպասարկելու է նրա շահերը, հաստատ նման խնդիր չէր ծագի: Պարզ է, որ դա առաջացել է հակասություններից, հատկապես՝ պատերազմից հետո: Մինչ իր վերջին գրառումը, եթե հայտարարում էր, որ անձի խնդիր է, կա կուսակրոնության խնդիր, հիմա արդեն բացահայտ խոստովանում է, որ Եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը: Բացի այդ, այդտեղ շատ հատկանշական բան կա. նա ասում է, որ Կաթողիկոսին հեռացնելուց հետո տեղապահ պետք է նշանակել ամուսնացյալ քահանայի, ինչը նշանակում է, որ նա կուսակրոնության թեման մեջտեղից հանում է, այսինքն՝ չի հավատում, որ այնտեղ որևէ մեկը կուսակրոն է: Հետո նշում է, որ կանոնագրքերը պետք է խմբագրել, հետո նոր կաթողիկոս ընտրել, ինչը նշանակում է, որ կուսակրոնության թեման կանոնագրքերից դուրս է բերելու»:
«Փաշինյանի անցած ամբողջ ճանապարհին նայեք. միշտ կայացել է հակադրությունների վրա, երբեք չի կայացել որպես համախմբող և ստեղծող»,- շեշտեց Նարեկ Մանուկյանը։
«Շատ կարևոր է Փաշինյանին զրկել որևէ հիմնավորմամբ բախումներն ու անկարգությունները հակառակորդների վրա գցելու հնարավորությունից: Բնականաբար, մենք պետք է ականջալուր լինենք Վեհափառ Տիրոջը, Հայ Առաքելական եկեղեցուն և գործենք համադրաբար, բայց մեր աջակցությունը հայտնելը նվազագույնն է, որ պետք է անենք: Թող ՔՊ-ականներն են իմանան՝ դա արժանանալու է հակազդեցության: Հակազդեցությունը խաղաղ հանրության ներկայությունն է լինելու: Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդ մոբիլիզացվելու է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քան անգամ վարչական ռեսուրսներով, քաղաքացիական հագուստով ոստիկաններով՝ Փաշինյանի շուրջ՝ այս հարցում»:
«Ամեն շաբաթ մի նոր նյութ են հյուսում, և սա էլ է խաղի մասին. եթե ամեն շաբաթ կարող ես շեղել ժողովրդին՝ բուն վտանգից, ի վերջո հաջողում ես: Մեր աչքի առջև խոսվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, կարծես արդեն ծրագիրը կա և պետք է նույնիսկ գործադրվի: Այսօր Սամվել Կարապետյանին է ձերբակալում, վաղը Եկեղեցու վերաբերյալ է հայտարարություն անում, որ՝ պետք է գնանք և հեռացնենք Վեհափառին, ամուսնացյալ քահանայի տեղապահ նշանակենք, ի՞նչ սև զավեշտ է սա: Նպատակը ժողովրդի հոգևոր, բարոյական, ազգային արժեհամակարգը ոչնչացնելն է»: