Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հողին հավասարեցնելու ուղղությամբ: «Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան վատացնի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր լինի, ՌԴ-ին թշնամի նայելու և այլն: Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այս կամ […]
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։
«Արցախում շատ վատ իրավիճակ է, հաշվի առնելով, որ այս օրերին Արցախում սպեկուլյացիան է առաջ գալիս, այսինքն՝ գների աճ է նկատվում: Դա շատ վատ տենդենց է: Եթե իշխանությունները տեղյակ չեն՝ ինչից է, ինչ ճանապարհներով են այդ թանկ ապրանքները մտնում Արցախ, ապա նրանք չեն տիրապետում իրավիճակին: Եթե նրանք տեղյակ են և կրավորական կեցվածք ընդունելով՝ չեն փորձում այս ամենի դեմն առնել, ապա սա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունների հովանու ներքո մարդիկ գերշահույթներ են ստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն այն կարծիքին է, որ մեր իրականությունում գերիշխում է քաոսը, և դրա առկայությամբ անհույս է առողջ բանականություն ակնկալել հասարակության կողմից:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն անհնար է ներկայացնել դասական տրամաբանությամբ, քանի որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դասական վիճակում չեն, սակայն դա չի խանգարում ընդդիմությանը, որ բարձրաձայնի այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը։
«Նիկոլը սխալ բան չի ասել. Իրեն նայեք, իր իշխանությանը նայեք, արդեն այդ 5-րդ շարասյունը կարող եք տեսնել: Բայց բանակի մեջ 5-րդ շարասյուն լինելու, պարտության մեղքը ամբողջությամբ բարդել այդ ենթադրյալ 5-րդ շարասյան վրա, նույն Փաշինյանի ստերի շարքին կարելի է դասել»:
«Փաշինյանին մինչև հիմա թվում էր, որ երբ իր գլուխը շոյում էին և ասում, թե՝ ապրե՛ս, ժողովրդավար տղա ես, մոռանում է հիշել, որ նույն Եվրոպան նույն ձևով շոյում էր Սահակաշվիլու և Զելենսկու գլուխը։ Վերջում նույն Եվրոպան Զելենսկու, Սահակաշվիլու և Փաշինյանի գլուխները եփելու է նույն կաթսայում։ Փաշինյանին ասել են՝ տղա՛ ջան, հանգստացի՛ր, դու կանես այն, ինչի պարտավորությունը ստանձնել ես, և ինչի համար քեզ բերել ենք իշխանության, և ինչի համար, ինչպես Փաշինյանն էր ասում, եվրոյոնջաները աչք են փակել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական բոլոր երևույթների վրա՝ սկսած մամուլի վրա ճնշումներից՝ մինչև բառիգությամբ զբաղվող պարեկները»,- ասաց Զոհրաբյանը։
«Ե՛վ ռուսը, և՛ եվրոպացին, և՛ ամերիկացին մեզ ձեռք են առնում. Դարձել ենք իզգոյ: Բոլորս գիտենք, որ վերջին տարիներին գլոբալ աշխարհն ուզում է օպտիմալանալ, փոքր երկրները մտնեն մեծ երկրների տակ, և այստեղ մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Երբ ասում էին, որ քաղաքապետարանը բարձրախոսներ է բերում, որպեսզի մարդկանց առավոտներն արթնացնեն երաժշտության տակ, ես սարսափեցի, ասացի՝ սրանք հաստատ նամազ են ուզում մեր ջանին կապեն»։
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստա՞ն կգնա, թե՞ Արևմուտք, էական չէ, որովհետև երկու դեպքում էլ դա լինելու է հայ ժողովրդի հաշվին. «Իսկ այդ ընթացքում նա Ռուսաստանի՞ն բարեկամ կասի, թե՞ Արևմուտքին, եկեք՝ այդ Նիկոլ ոչմիբանի կռուտիտների մեջ չմտնենք, որովհետև մեր խնդիրը այդ էժանագին կռուտիտ անողին հեռացնելն է. նրա էժանագին կռուտիտները շատ թանկ են նստում մեզ վրա»:
«Եթե անգամ իմ ակտիվության պատճառով իմ նկատմամբ ճնշումներ լինեն, ինձ համար հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի՝ ո՛չ անձնական գործերը, ո՛չ ֆիլմերը, ո՛չ դերերը, որոնք ես կստանամ կամ չեմ ստանա: Եթե այսպես շարունակենք, վաղը ոչ մեկս անելիք չենք ունենա՝ ո՛չ մեր բնագավառում, ո՛չ այլ բնագավառում: Այսինքն՝ մենք այսօր նախ պետք է պայքարենք բոլորս հայրենիք ունենալու, հայրենիքը պահպանելու համար, որպեսզի հետո նոր կարողանանք հանգիստ ամեն մեկս զբաղվել մեր գործով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
«Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պետք է Պապիկյան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցությունը քրտինքը ճակատներին՝ փորձեն հիմարագույն և վտանգավոր թեզը հերքել: Նկատի ունեմ երեկվա Նիկոլի ասած այդ 5-րդ շարասյան պատճառով պարտությունը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է՝ պիտի գնան, «5-րդ շարասյան» գլուխը ջարդեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ նրա արտահայտությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվում: Մարդը բացահայտ սպառնում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
«Եթե դու հասկանում ես, որ գցել ես ոտքիդ, արա, հրաժարական տուր, գնա: Նիկոլականներին ասեմ՝ եթե ձեր վարչապետը այդքան մտածում է այս երկրի մասին, ախպեր, թող հրաժարական տա, գնա: Վատ բան եմ ասում՝ թող ուրիշ մեկը գա՝ գցի իր ոտքին, եթե ինքն այդքան մտածող է, թող գնա: Ես շատ չակերտներ չեմ կարող բացել, թե ընդդիմությունում ինչ քննարկումներ են տեղի ունենում հիմա, բայց ուզում եմ ասել, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, առաջիկայում կսկսվի այդ պայքարը, որը իսկապես մեր հայրենակիցները ցանկանում են»։
Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Վերջինս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները:
«Ուշադրություն դարձրեք՝ երեկ Ալիևի օգնական Հաջիևն ասաց՝ իրենց ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իրենց համար հասկանալի չէ, թե դրանից հետո ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը պնդում, որ ստորագրվելիք պայմանագրի միջև դրույթներ պետք է լինեն Արցախի վերաբերյալ»։
«2008թ. մարտի 1-ին ես եղել եմ ընդդիմադիրների շարքում, բայց 2009թ. իմ ֆիլմը էկրան է բարձրացել, և ո՛չ նախագահ Քոչարյանի, ո՛չ նախագահ Սարգսյանի մտքով երբեք չի անցել ինչ-որ բռնաճնշումներ իրականացնել իմ դեմ: Հայաստանում չկա որևէ նախագահ, որի հանդեպ մեծ համակրանք ունենամ, որովհետև աղքատ երկրում իշխանության հանդեպ համակրանք ունենալը նոնսենս է ստեղծագործողի համար, որովհետև ձեր հայրենակիցները թշվառ կյանքով են ապրում, իսկ իշխանությունն ապրում է երջանիկ»:
«Միամտություն կլինի կարծել, որ եթե մենք մեզ այլ կերպ դրսևորենք, Ադրբեջանը կփոխի իր մտադրությունները: Ադրբեջանը միշտ էլ առիթ գտնելու է՝ էլ ավելի խստացնելու իր մոտեցումները: Դրա համար, բազմիցս իշխանություններից պահանջել ենք՝ երբևէ չտրվել Ադրբեջանի պահանջներին, որովհետև այս ամենի հիմքում ընկած է նրանց միակ նպատակը՝ հայաթափել Արցախը, Արցախին տալ Նախիջևանի կարգավիճակ և Նախիջևանի բախտին արժանացնել»:
«Հո իջևանցի Նիկոլի համար ՆԱՏՕ-ի կամ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքերը չէ՞ր ուռել. պարզից էլ պարզ է՝ նրան իշխանության են բերել ընդամենը Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, իսկ Փաշինյանն էլ կատարում է իր առաջ դրված պահանջները, որոնք դրել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հայ ժողովրդին իր պատմական կաղապարներից ձերբազատվելու մասին արած հայտարարությամբ, այնպես որ, պետք է զարմանալ, եթե նա հայկական շահից բխող որևէ քայլ անի»։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում վերահաստատեց նախորդ տարվա վերջին իր արած այն հայտարարությունը, որ 2023թ. կենաց-մահու կռիվ է լինելու:
«Մի կողմից՝ Բաքվում սահմանվել է նշաձող, այն, թե Ղարաբաղ գոյություն չունի։ Այդ նշաձողը խաղաղության շուրջ գործընթացում Բաքվի համար ստեղծում է խնդիրներ։ Մյուս կողմից՝ Երևանն իր համար սահմանել է կարմիր գծեր և հասկանում է, որ այդ կարմիր գծերը հատելը քաղաքական հնարավորությունների սահմաններից դուրս է։ Երևանը խաղաղության մասին խոսում է՝ տակտիկական նկատառումներից ելնելով, որով Երևանը փորձում է ցույց տալ, որ տրամադրված չէ ռազմական գործողությունների»,- ասաց Բադալյանը։
«Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ այս օրենքը տարածվում է հասարակ մահկանացուների վրա, թակելու է բոլորի դուռը: Եթե որպես վարույթ հարուցելու ելակետ ընդունվում է 50 միլիոն դրամը գերազանցող գույքը, ապա բոլորս գիտենք՝ հիմա անշարժ գույքի գներն ինչ բարձր են: Մի բնակարան ու մի մեքենա էլ որ հետը դնում ենք, արդեն 50 միլիոնն անցնում է, որովհետև այդ 50 միլիոնը ոչ թե մեկ, այլ միացյալ գույքերի արժեքն է»,- ասաց փաստաբանը:
«Արևմուտքի նպատակն է՝ փակել Ղարաբաղյան հարցը, իսկ այդ պլանը ենթադրում է Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդրադառնալով վերջին օրերին Արցախի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներին:
«Այն, ինչ արել են մեզ հետ «Եռաբլուրում», բնավ խոնարհում չէ, և ոչ էլ որևէ մեկին հարգանք է բերում: Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ իրենց որևէ գրառում, որևէ հայտարարություն: Խելացի մարդիկ չեն կարող հավատալ ո՛չ Նիկոլի, ո՛չ Աննայի ոչ մի բառին: Հայերի հանդեպ նրանք գործում են ոչ հայկական գործելաոճով: Բոլորս տեսնում ենք՝ այսօր Արցախն ու Հայաստանը, բանակն ինչ վիճակում են, հետևաբար՝ Փաշինյանի ասած բառերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 8-ի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձին: