Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին
                                    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X6»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ.-ն, 27-ամյա Հայկազ Տ.-ն, 36-ամյա Էդգար Պ.-ն և 24-ամյա Լևոն Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    