«Այս իշխանությունները հասկանում են, որ թքել են. 10 մարդուց 2-ն է նրանց վստահում». Հովհաննես Գալստյան
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմը, որը Հայաստանը, Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող կինոընկերությունների համատեղ արտադրություն է, ներառվել էր Արևելյան Եվրոպայի կարևոր փառատոներից մեկի՝ Սոֆիայի միջազգային կինոփառատոնի անավարտ ֆիլմերի աջակցության Sofia Meetings ծրագրում։ Սոֆիայում ձեռք բերված պայմանավորվածությունների և երկրում առկա իրավիճակի մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք կինոռեժիսորի հետ:
«Հասարակությունն այս իշխանությունների ներողության կարիքը չունի, ունի նրանց հեռացման կարիքը: Իրենք պետք է հեռանան: ԱԺ նախագահը առաջնային մանդատ ունի և ՀՀ բոլոր քաղաքացիների կողմից է ընտրված, ոչ թե՝ Հայաստանի համար ամենամեծ պրոբլեմ դարձած ՔՊ-ից: Վարչապետը, որը ՀՀ քաղաքացիներին տարանջատում է իր թիմի անդամներից, նրա ձեռքերը չգիտեմ՝ ինչ պետք է անել, պետք է համենայնդեպս զրկել բան ստորագրելու հնարավորությունից: Այդ թքելը նրա արդյունքն է, որ, ներողություն արտահայտությանս համար, հասկանում են, որ թքել են, որովհետև «Գելլափի» վերջին արդյունքներով ունեն 20 տոկոս ձայն, այսինքն՝ 10 մարդուց երկուսն է նրանց վստահում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում