Ինչո՞ւ էր Հովհաննես Իշխանյանը ծաղիկներով և Արցախի դրոշով գնացել ՔՊ գրասենյակի դիմաց

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այսօր Արցախի դրոշներով և ծաղիկներով լուսանկար էր հրապարակել ՔՊ-ի գրասենյակի դիմացից: Թե ինչ նպատակով էր նա գնացել այնտեղ, պարզեցինք 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում:

«Ծաղիկները վերցրեցի ու տեսա՝ իրենք են այնտեղ: Քանի որ միայն ծաղիկներ չեն, նաև Արցախի դրոշն է, դարերով է այդպես, որ մենք դնում ենք մեր դրոշները թշնամու տարածքում, իհարկե, հիմա թշնամու տարածքն է մեզ մոտ, բայց դու գրավում ես այն տարածքները, որտեղ քո դրոշն է: Տրամաբանությունը դա է, այդ դրոշները հայտնվել են թշնամու տարածքում: Եթե ամբողջությամբ զարդարվեր Արցախի դրոշով կամ մեր մյուս խորհրդանիշներով, շատ ավելի լավ կլիներ: Դա ոչ միայն սիմվոլիկա է, այլ նաև կիրառական է: Երբ զինվորը վերցնում է տարածքը, դնում է իր դրոշը, վերջ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ բայց այս պարագայում ինքը չի վերցրել այդ տարածքը, Իշխանյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ գիտեք: Այս պարագայում, իհարկե, ֆիզիկապես վերցված չէ, բայց նշանակությունը, որպես այդպիսին, թե ինչ է ծագել իմ մտքում, դա է եղել»:

Նա նշեց, որ գործող իշխանությունները դավաճան են, իսկ դա անշրջելի է. «Դավաճանության մեջ հենց մեկը բռնվում է, նրա հարցերը շտապ պետք է լուծել: Նոյեմբերի 9-ից հետո քանի որ պարզ էր, որ սրանք դավաճան են, նրանց հարցերը չլուծվեց, ստեղծվեց դավաճանական համակարգ: 5 տարի է՝ ապրում ենք դավաճանական համակարգում: Երբ դավաճանն ունի իշխանություն՝ մյուսներն ուզում են դավաճանի կողքին լինել: Սխալն այն էր, որ նոյեմբերի 9-ից հետո դավաճանները չեն վերացել: Իրենք ինչ ասեն՝ էական չէ, իրենք արհամարհելու բան են»:

Կարդացեք նաև

Ռեժիսորը նկատեց՝ Թուրքիային և Ադրբեջանին պետք է Հայաստանից ազատվել, և ըստ նրա՝ կան դավաճաններ՝ հայախոս թուրքեր, որոնք անում են այն, ինչ համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ. «Դավաճաններին բերեցին, սրանք սկսեցին դատել արցախյան առաջին պատերազմի կարևորագույն հրամանատարներին: Թուրքիայի և Ադրբեջանի մոտ այս մի մեթոդը ստացվել է: Առաջին պաշտպանական շերտը, որը մենք ենք՝ հայերս, իրենք կտրել են, բայց այնտեղ կան ուրիշ պետություններ, որոնց շահերը համընկնում են հայերի ինքնության պահպանման շահերի հետ՝ Իրանն ու Ռուսաստանը, որոնք պաշտպանական երկրորդ շերտն են բացել, և պետք է շարունակել պաշտպանական երկրորդ շերտը ոչնչացնել, որպեսզի Թուրքիան գա և տակնուվրա անի բոլորիս, դավաճաններն էլ ասեն, որ վիրավորվել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս