Հայաստանում կա՛ 5-րդ շարասյուն. 2018-ից եկած իշխանությունն է, որն այդպիսինն էր դեռ 90-ականներից. Էլբակյան

«Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում: Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում վկայում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին գրում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ՀՀ իշխանության ներկայացուցչի հայտարարությանը, քաղաքագետ Էդգար Էլբակյանը հակադարձեց.

«Լա՛վ, իմացանք, իսկ ի՞նչ է անում Հայաստանի դե ֆակտո իշխանությունը։ Իրականում, խաղը շատ պարզ է։ Այս իշխանությանը ոչ բանակ է պետք, ոչ էլ դիմադրություն. որքան Հայաստանի պետականության տակ շատ ականներ դնեն, այնքան նրանց իշխանությունը երկար կգոյատևի։ Օրինակ՝ սկսած թոշակները բարձրացնելուց,վերջացրած բանակը քանդելով. սրանք երկուսն էլ ականներ են՝ դրված հայկական պետականության տակ, որովհետև հաջորդ եկողը գալու է կանգնի կիսաքանդ բանակը կազմավորելու խնդրի առաջ, ինչն անելու համար պետք է լինելու գումար, իսկ որտեղի՞ց պետք է հաջորդ եկողն այդ գումարը գտնի, բնականաբար, պետք է կպնի թոշակներին, ինչը կբերի լարվածություն։Սա գիտակցված և դրսից,մասնավորապես՝ Թուրքիայից, հուշվող և մշակվող մարտավարություն է, որը դասական գրականության մեջ կոչվում է «այրված հողի մարտավարություն», երբ դու քեզնից հետո որևէ բան չես թողնում»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ կարևոր է հանրության ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ ստեղծված վիճակը ոչ թե այս իշխանության սխալների և բացթողումների արդյունք է, այլ պլանավորված քաղաքականության, քանզի ամեն ինչ արվում է սեփական իշխանության պահպանման համար։

«Հակառակ դեպքում այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ պետք է իրենց իշխանությունը պահելու համար ոստիկաններ բուծել՝ բուծում են, երբ պետք է բարձրաստիճան զինվորականների հետապնդել՝ դա անում են։ Վերջինը, օրինակ, Գրիգորի Խաչատուրովի դեպքն է»,-ասաց Էլբակյանը։

Հայաստանի բանակում 5-րդ շարասյուն լինելու մասին Փաշինյանի արդեն կրկնվող հայտարարություններին էլԷլբակյաննայսպես հակադարձեց՝ կա 5-րդ շարասյուն, բայց ոչ Հայաստանի բանակում։

«Մեր բանակում 5-րդ շարասյուն չկա։ Հայաստանում կա5-րդ շարասյուն, և դա 2018 թվականից եկած իշխանությունն է, որն այդպիսինն էր 90-ականներից սկսած»։

Քաղաքագետն ընդգծեց՝ հասարակության մեծամասնությունն այս պարզ ճշմարտությունը տեսնում և հասկանում է, պարզապես խնդիրն այն է, որ հավաքական ընդդիմությունը չի կարողանում իր հետևից տանել ազգի այդ գիտակից հատվածին.

«Մարդիկ չեն տեսնում առաջնորդի վճռականություն, որը կասի՝ իմ հետևից, ուստի մեր խնդիրն առաջնորդության ճգնաժամն է։ Այն, ինչ մենք տեսնում ենք հավաքական ընդդիմության դաշտում հիմա,հետևանք է «Դիմադրության» շարժման՝ վերջնական նպատակին չհասնելուն և դադարելուն։ Այն կարծիքին եմ, որ այդ շարժումը չպետք է դադարեր»,-ասաց Էլբակյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության ունեցած ռեսուրսներին, ապա,ըստ Էլբակյանի, այո՛, ընդդիմադիր դաշտի ռեսուրսներնաստիճանաբար հյուծվում են, և ներկայում ունեցածը չես համեմատի 2018 թվականի հետոյի հետ, բայց միևնույն ժամանակ՝ փաստ է՝եղած ռեսուրսը շեշտակի կարող է ավելանալ, եթե լինի գործընթաց՝ շարժում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս