Ռուսական ակնարկներ

«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում և կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետևյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ և ԵՄ-ն, և ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արևմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի այն դիտարկմանը, թե ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ինտենսիվությունն ու արագությունը կախված է հայկական կողմից:

Վերջինիս խոսքով, ՌԴ-ԱՄՆ առճակատման պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031