«Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ». Կոնստանտին Սիմոնով
«Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս ևս երբեք որևէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, և այլն, և այլն:
Հայաստանում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ գործընկերության շնորհիվ` էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵԱՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵԱՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, և ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ Ռուսաստանի կամքով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Հայաստանում ԵԱՏՄ-ից հնչող դժգոհություններին և իշխող ուժի փաստարկներին: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն նոր ձևավորված տնտեսական կառույց է:
Ըստ նրա, մինչ այս միության ձևավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: