Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ադրբեջանի հետ հումանիտար կապերի հաստատումը. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ադրբեջանի հետ հումանիտար կապերի հաստատումը, հայտարարել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը «Մինվալ»-ի փոխանցմամբ։

«Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ են իր գործընկերները։ Եվ այնքանով, որքանով մեր ադրբեջանցի ընկերներն ու գործընկերները պատրաստ են վերսկսել հումանիտար կապերի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում կապերի հաստատումը, մենք նույնպես պատրաստ ենք», – ասել է Շվիդկոյը՝ խոսելով երկրների միջև մշակութային կապերի վերականգնման հեռանկարի մասին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կապված են դարավոր պատմությամբ, ժողովուրդները սերտորեն միահյուսված են և կիսում են նույն հոգևոր և բարոյական արժեքները, որոնք կազմում են երկու երկրների հասարակության հիմքը։

«Ինձ թվում է, որ մենք խորը պատճառներ չունենք հարաբերությունները լիարժեք չվերսկսելու համար», – նշել է Շվիդկոյը։

Տեսանյութեր

Լրահոս