Անշուշտ, կարևոր է, որ ժողովրդական մեծամասնության կամքն իրոք ունենա իր հակակշիռները, որպեսզի փոքրամասնության շահերն ու իրավունքները չոտնահարվեն, բայց, պետք չէ սա շփոթել և խառնել բուն ժողովրդավարության հետ:
Նրա կարծիքով, իշխանությունները, հատկապես՝ հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները, մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելն ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։
Արդյոք այս ոլորտում կառավարությունն անելիք ունի՞ և հատկապես ի՞նչ կարող է անել։ Այո՛, անելիքներ միանշանակ կան: Բացի վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, կառավարության անելիքների շարքին կարելի է դասել նաև այնպիսի մեխանիզմի մշակումը, որը քաղաքացիներին կազատի հարկային մարմինների հետ թղթարարությունից:
«Կարծում եմ, որ բանակի հրամկազմում այս փոփոխությունները, ի վերջո, կհանգեցնեն Արցախիի ղեկավարության փոփոխությանը, և սա, փաստորեն, հեղափոխության արտահանումն է Արցախ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Արցախում ստանալ այնպիսի ղեկավարություն, որն իր կողմից ամբողջովին վերահսկելի կլինի»:
Կարծես թե հաստատվում են մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականներին։
Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, և որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:
Ներկա փուլում Հայաստանի նախարարությունները պետք է իրականացնեն համակարգաստեղծ գործառույթ։ Պարզապես մենեջերը չի կարող համակարգ ստեղծել։ Դա անելու համար անհրաժեշտ է բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ։
Թե որքանո՞վ Փաշինյանի թիմը կօգտագործի իրեն տրված հնարավորությունը, ցույց կտա ժամանակը: Սակայն այն պահին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց քվեարկության արդյունքները, նույն պահին գործի գցվեց Նիկոլ Փաշինյանի հետհաշվարկի ժամացույցը:
«2025թ. երբ այն ժամանակվա գործող սակագնին միանա այդ 10.8 դրամը, մեր ներդրումային պարտավորությունն էլ 1 միլիարդից ավելի կավելանա։ Այսինքն՝ այնպես չէ, որ պետությունը մեզ ինչ-որ բան ներել է կամ մեր պարտավորությունները չեղյալ է հայտարարել, ընդամենն ինչքան սակագինն է հետաձգվում, նույնքան հետաձգվում են մեր ներդրումային պարտավորությունները, որպեսզի չտուժենք»։
«Ով, ով, բայց մեզանից ավելի լավ Նիկոլ Փաշինյանը գիտի հեղափոխության հաջողության գաղտնիքը, և գիտի, թե ինչու ժողովուրդն իրեն միացավ՝ ճանապարհելու հին իշխանությանը, որը բազմաթիվ կարմիր գծեր էր հատել»։
«Նրանք պետք է արձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»։
Տնտեսական շաբաթն ահագին ուրախ անցավ: Խոսքն ամենևին էլ նախատոնական տրամադրությունների մասին չէ: Նախ` բոլորիս ուրախացրեց հարազատ ու ազգային Վիճվարչությունը:
«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը։
Դեկտեմբերի 9-ին կայացավ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այն, որ հասարակությունը գերքաղաքականացված էր և հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր էր, թերևս, կասկած չէր հարուցում:
«Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն»:
«Եթե մասնակցությունն ընտրություններում մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Մեր խնդիրը սովորելու հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է, սովորելը մեր ապրելակերպի պարտադիր մաս դարձնելը։ Եթե խոսող դասագիրքն այս խնդիրն է լուծելու, ապա օգտակար կլինի։
Հուսանք, ոչ մեկին չենք հիասթափեցնի, եթե շրջանցելով քարոզարշավային քարոզչության բավականին կանխատեսելի մանրամասները, որոնք, չնայած իրենց թվացյալ գերակտուալությանը, միևնույն է, մոռացվելու են ընտրությունների հաջորդ օրն իսկ, շարունակենք, մեր «ոչ ակտուալ» պրպտումներն ապագա քաղաքական խաղի քարտեզի շուրջ:
«Մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով»:
Նիկոլ Փաշինյանն իրավացի է, հակահեղափոխություն չի լինելու, բայց դրա փոխարեն՝ լինելու է խելոքների հեղափոխություն, ովքեր իշխանության են գալու ոչ թե զոռբայությամբ, այլ խելքով, գիտելիքով ու իմաստությամբ:
Թե ի՞նչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել: Լուրջ տնտեսական բաղադրիչ չունեն ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը: Ոչ հիմնական հավակնորդը, ոչ երկրորդ տեղի համար պայքարողները:
«168 Ժամը» քաղաքացիներից ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։
«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ անդամ երկրների միջև դեռ չկա կոնսենսուս»:
«Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի»,- ասում է Մալաշենկոն:
«Ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ այս փուլում ՀՀ-ի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»:
«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի»:
«Մենք ասում ենք՝ պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել՝ ակնկալելով, որ շուկայի անտեսանելի ուժը կերաշխավորի տնտեսական աճը և կերաշխավորի տնտեսական արդյունքի ազատ բաշխումը»։
Քաղաքական թոհուբոհի մեջ անուշադրության մատնվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դպրոցներում անցկացված արտաքին գնահատման արդյունքում աշակերտների 30-40 տոկոսն «անբավարար» է ստացել։
«Արտաքին հետաքրքրություններն այս ընտրություններում ավելի քան բավարար են: Արևմտամետ կուսակցությունների գործողություններին մեծ ուշադրությամբ հետևում են հենց Արևմուտքում, քանի որ դրանից է կախված այդ ուղղությամբ կուրսի ամրապնդումը»:
Քաղաքական խաղը ձգտում է բևեռացումների և հակադրումների: Դա ոչ թե ինչ-որ մեկի չար ցանկությունից է, այլ խաղի բնույթից է: Ո՛րևէ խաղ ձգտում է հակադրության: Այդ իսկ պատճառով այստեղ բնականից թույլ են «կիսատ» դիրքերը, նույնիսկ, եթե դրանք տրամաբանորեն, բարոյապես կամ որևէ այլ առումով ճիշտ են: