«Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն»:
Ազգային ժողովի լիագումար նիստում ընթանում է «2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի քննարկումները, որը մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթով:
«Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ»:
Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։
«Չեմ կարծում, որ «Սասնա ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»:
«Հասարակությունը կարիք ունի այլընտրանքային խոսքի։ Կոռուպցիա, կոռուպցիա… իմ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է»։
«Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները»:
Շատ է խոսվում այն մասին, որ մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքներից է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը: Իբր նախկին իշխանության օրոք դա՛ է եղել գլխավոր խնդիրը՝ պատճառը բոլոր մյուս խնդիրների, այսօր էլ նոր մենաշնորհն է դառնալու այդպիսին, ուստի՝ և մինչև ընդհանրապես մենաշնորհների խնդիրը չլուծվի, ոչինչ չի փոխվի:
Նիկոլ Փաշինյանին լսելիս՝ ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ գրեթե նույնատիպ տեքստ ես նախկինում լսել կամ կարդացել եմ։ Հետո Google-ի օգնությամբ պարզեցի, որ ճիշտ եմ զգացել։
«Այս խորհրդարանի հանդեպ հանրային վստահություն չի լինելու, և կան տեսակետներ, որ այն չի կարողանալու լինել աշխատող խորհրդարան, այսինքն՝ առանց հանրային վստահության՝ այն չի կարող աշխատել»։
Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի:
«Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել»:
Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը»։ Այս պնդումը պարզաբանման կարիք ունի, քանի որ աշխարհում ներկայումս առկա է միտում՝ հիշելն ու մտածելն իրար հակադրելու, ինչը ճիշտ չէ։
Ի՞նչ ունենք այս պահին։ Ունենք մոտ 20 օր՝ մինչև քարոզարշավի մեկնարկը, և աղոտ հույս, որ ընտրություններին մասնակցող բոլո՛ր ուժերը գոնե քիչ թե շատ հիմնավորված ծրագրերով կներկայանան։ Սակայն որ կունենանք ծրագրային պայքար, դրա նախանշանները կրկին չեն երևում։
Միանշանակ պետք է փաստենք, որ բյուջեի նախագիծը կազմվել է տնտեսական այլ իրավիճակի պայմաններում, և այն նախագծած մասնագետներն այս զարգացումները չէին կարող կանխատեսել և ներառել իրենց հաշվարկներում:
Ալի Սալամիի խոսքով՝ ներկայումս Իրանի համար կարևոր է Հայաստանի քաղաքական աջակցությունը և չեզոքությունը, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ:
«Ինչո՞ւ է բյուջեն իներցիոն: Մենք չենք կարող հաշվի չառնել մեր ունեցած պատմությունը: Այսինքն՝ մեր վիճակագրությունը մեզ բերել-հասցրել է այս կետին, որտեղ այս վիճակագրությունն ու դատողությունների համակարգը կիրառելով՝ կանխատեսում ենք մեր ապագան»:
Հասարակությունը, ի վերջո, վերլուծությունների արդյունքում չէ, որ վերահսկում է իշխանություններին: Եթե, իհարկե, վերահսկում է: Բայց վերլուծությունները միշտ էլ տարօրինակ փաստեր են ի ցույց դնում:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ նկատվում են ներգաղթային միտումներ. ավելի շատ մարդիկ են վերադառնում Հայաստան, քան հեռանում են։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կուլիսներում կարծես արդեն իսկ որոշված է: Թեև կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարն է, ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը ՀՀ ներկայացուցիչ չի ստանձնի:
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Այսինքն՝ այս ընթացքում ընտրությունների մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցանկերը` թե՛ համասնական, և թե՛ ռեյտինգային:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված իրավիճակը բավականին քննադատվեց (փաստարկները հայտնի են, այստեղ չենք կրկնի): Սակայն այդ քննադատությունն արդարացի կարող է լինել, մեր կարծիքով՝ միայն իրավիճակային, բայց ոչ սկզբունքային տեսակետից:
Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում:
Վերջին 2 օրերին բուռն քննարկման առարկա է դարձել Հայաստանի բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունվող խաղադրույքների կտրուկ աճի թեման։ Բանն այն է, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հոկտեմբերի 31-ին հրապարակեց «Հայաստանի սոցիալ-տնտեսակական վիճակը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցը, որտեղ առկա որոշ թվեր պարզապես անակնկալ էին մեր հայրենակիցներից շատերի համար։
«Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»»:
Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր են։ Բայց ուսուցիչների սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այս իրողության արդյունքում ուսուցիչները ստիպված են զուգահեռ կատարել այլ աշխատանքներ։
Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։
Նյութականացավ վերջին ամիսների ամենասպասված իրավական փաստաթուղթը: Նյութականացավ ՀՀ օրենքի տեսքով:
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Երեք երկրների տարածած ստամբուլյան հռչակագիրը լայն մտահոգությունների պատճառ է դարձել Երևանում։