Առաջադրանք` ուժայիններին. ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ նկատողություն են ստացել

Կարծես թե հաստատվում են մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականներին։

Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի ձայն կհավաքի, այդ տարածքների ուժային կառույցների պատասխանատուները կազատվեն աշխատանքից։

Պայմանավորված ընտրությունների արդյունքներով` արդեն իսկ ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ ստացել են նկատողություն, իսկ որոշ տեղերում էլ փոխատեղումներ են եղել, այսինքն` նա, ով իր տարածքում խնդիրը չի կարողացել լուծել, կամ նկատողություն է ստացել, կամ տեղափոխվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31