Ո՞ւմ հետ է Հովիկ Աբրահամյանը հանդիպել Մոսկվայում
Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիտվայում էր: 168.am-ի տեղեկություններով՝ վերադարձի ճանապարհին Հ.Աբրահամյանը կանգ է առել Մոսկվայում, սակայն այդ փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Մեր աղբյուրների համաձայն՝ Մոսկվայում Աբրահամյանը որոշակի շրջանակների հետ հանդիպումների միջոցով փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը վարչապետի պաշտոնում իր նշանակման կապակցությամբ:
Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանին չի հաջողվել անգամ հանդիպել իր գործընկերոջը՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է երկրորդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների: Թե ինչ են նրանք փոխանցել Աբրահամյանին իրենց վերադասների, մասնավորապես՝ Պուտինի վերաբերմունքի մասին, չհաջողվեց պարզել: