Բաժիններ՝

Վտանգավոր նախադեպ

«Ռուսաստանը հատկապես վերջին տարիներին մեդիայի ոլորտում, կարծես, ամեն ինչ փակելու, արգելելու քաղաքականություն է որդեգրել: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ օրենքը, ըստ որի` «Ռոսկոմնադզորը» կարող է ցանկացած հրահանգ իջեցնել օպերատորներին, որպեսզի արգելափակեն այս կամ այն կայքը: Ընդ որում, «Ռոսկոմնադզորը» հրահանգը կատարում է Գլխավոր դատախազության դիմումի հիման և պարզապես հայտի հիման վրա: Առանց քննելու, առանց պարզելու` կարող են արգելափակել: Իմ կարծիքով` սա իսկապես շատ վտանգավոր նախադեպ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը` անդրադառնալով Ռուսաստանի իշխանությունների կողմից մի քանի ազատ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներին:

Մ. Հարությունյանը նշեց, թե մտավախություն ունի, որ նույնը կարող է կրկնվել նաև Հայաստանում, քանի որ հայաստանյան վերնախավը պարզապես սովորություն ունի ընդօրինակել ռուսական օրենքներին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, թե ՄՄ-ին միանալու փուլում նմանատիպ զարգացումներ դեռևս չի սպասում, բայց երբ ձևավորվի Եվրասիական միությունը, և այդ ինտեգրացիոն նախագծում սկսի մեծ դեր կատարել քաղաքական բաղադրիչը, այդ ժամանակ Հայաստանից կակնկալեն, որ մյուս երկրներում գոյություն ունեցող` լրատվական դաշտը կարգավորող նույնպիսի չափանիշներ կիրառվեն նաև Հայաստանում:

«Ընդհանրապես, Ռուսաստանի քաղաքականությունն այսօր հենվում է նրա վրա, որ երկրի ներսում միակարծություն ապահովեն, և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ աջակցություն ստանա հանրության բոլոր շերտերից: Եվ այդ նպատակն իրականացնելու համար, բնականաբար, պետք է սահմանափակել տեղեկատվության հոսքերը և տեղեկատվական դաշտում թողնել միայն այնպիսի խաղացողներ, որոնք կպաշտպանեն պաշտոնական քաղաքականությունը»,- բացատրեց Նավասարդյանը:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «168 ԺԱՄ» թերթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս