Բաժիններ՝

Ռուբեն Հակոբյանը՝ մանդատի ու ասֆալտ փռելու մասին. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ  Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը, ով իր խոսքը նվիրեց իր ՀՀԿ-ական գործընկերոջը` Սուքիաս Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ  նախագահական ընտորւթյունների օրը Գյումրու ընտրատեղամասերից մեկում քաշքշուկ էր տեղի ունեցել այս երկու պատգամավորների միջև: Իսկ երեկ ՀՀԿ-ական պատգամավորը, ելույթ ունենալով  Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ, կարծիք էր հայտնել, որ  Րաֆֆին Գյումրիում հանրահավաք  անցկացնելու փոխարեն լավ կաներ օգուտ տար Գյումրիին, այս քաղաքի  փողոցները ասֆալտապատեր:

«Չեմ երկարացնի, բայց պետք է ասեմ, երեկ հեռուստակայաններից մեկում պատգամավորներից մեկը, ձեր պատգամավորներից մեկը ասաց , թե ինչո՞ւ է Րաֆֆին գալիս Գյումրի, երբևէ ասֆալտ թափե՞լ է գյումրեցու  համար : Ասեմ ձեզ հետևյալը. ցավ է, որ նման մտավորական, ինտելեկտուալ քաղաքից կարող է պատգամավոր գար հասներ Ազգային ժողով, որը չգիտի, որ Ազգային ժողովում օրենք են գրում , ով գիտի մի բան, որ ունենա  մանդատ և իր ասֆալտ փռելու գործերը հաջողի, կարողանա ինչ-որ բան ներկրել: Ձեզ պատիվ չի բերում, որ էդ տեսակը գալիս, ձեզ ներկայացնում է, «ո՛չ» պետք է ասել էդ տեսակին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս