Ով կղեկավարի ԲՀԿ ցուցակը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն լուրջ դիլեմայի առջև է կանգնած՝ ո՞վ է ղեկավարելու Երևանի ավագանու համամասնական ցուցակը: «Իդեալական տարբերակը կլիներ, որ Ծառուկյանը ղեկավարեր, ցավալիորեն դրա հավանականությունը զրո է: Դատելով նախորդ օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստից` քիչ հավանական են նաև Արսենյանը և Օսկանյանը. Ծառուկյանը մեղմորեն անվերջ սաստում էր նրանց` թույլ չտալով ծավալվել: Բացառվում է նաև Սեդրակ Քոչարյանի առաջադրումը, իսկ եթե կայացվի այնպիսի որոշում, որը շատերիս սրտով չի լինի, ապա մենք չենք խառնվի այդ ընտրություններին, աջ կքաշվենք»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը` չբացառելով, որ վերցված պաուզան նաև նրա համար է, որ Ծառուկյանը հասկանա, թե ինչ արդյունք է ունենալու Պուտին-Սարգսյան հանդիպումը և կուլիսներում ընթացող ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունները:
Ի դեպ, որոշ աղբյուրների տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը հակված չէ ԲՀԿ-ին տեսնել ապագա կոալիցիայում, պատճառները, բացի քաղաքականից, նաև մարդկային են. ԲՀԿ-ն այդպես էլ չշնորհավորեց նրան»: