««Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ ԱԺ-ն անկախ մարմին է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները որևէ կապ չունեն Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակում կատարելիք քայլերի հետ: Ասել է թե՝ նրբորեն մերժել է այդ առաջարկը»:
«Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաև այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու՝ նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը»:
«Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակը լրագրողներին ասել էր, թե ոչ մի ցուցակ էլ չի քննարկվել: Տեղեկություններ տարածվեցին, սակայն, թե ցուցակի հարց, այդուամենայնիվ, քննարկվել է և այդ քննարկումները բավական թեժ են եղել»:
«Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ։ Հիշեք, մենք՝ ես ու դուք, ԲՀԿ-Ն միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք։ Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է»:
«Ու սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Ս. Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներում ցուցադրելով կադրեր, այդպես Վազգենի անունն օգտագործելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե սպարապետն ու Ս. Սարգսյանը մարտական ընկերներ են եղել»:
«Երբ միևնույն տեքստում՝ գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «ժողովուրդ» բաոը, դա, ինձ թվում է՝ լավ նշան չէ»:
«Ճիշտ է, վերջերս Արգամիչի տրամադրությունն այն չէ հետընտրական զարգացումների և իր որոշ պլանների ձախողման առնչությամբ, այնուհանդերձ, խորհրդարանի կանայք հույսները չեն կտրում»:
Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր և քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել:
Գրող Արփի Ոսկանյանը շարունակում է քաղքական հանելուկներ ներկայացնել:
«Եթե այսօր այս ուսանողության առջև հայրենիքը փրկելու հարց լինի, ես վստահ չեմ, թե ով է լինելու առաջին շարքերում` այդ փողկապավոր, փայլուն «կոստյում-շալվարով», գավառական ակցենտով ջահելնե՞րը՝ հանրապետական զնաչոկները դոշին, թե՞ իսկապես քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդները, որոնք այս երկրի ցավն ու դարդն իրենցն են համարում»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո կայացած քննարկումներից մեկի ժամանակ խոսակցություն է ծավալվել այն մասին, որ այսօր օրակարգային հարց է դարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը»:
«Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց»:
«Արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է՝ սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված»։
«Էդ իրա խնդիրն ա՝ կբողոքի, թե չի բողոքի, չի եղել նման բան, շատ լավ ընտրություններ են անցկացվել, շատ լավ արդյունքներ են եղել»:
«Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետը կլինի ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը»:
Նա սպանվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով: Այդ ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը:
«Երբ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքներն ուսումնասիրում ենք ըստ ընտրատեղամասերի, բավական հետաքրքիր պատկեր է պարզվում»:
«ՕեԿ-ի ու ՀՀԿ-ի դաշինքը կշարունակվի նաև ապրիլի 9-ից հետո, սա հաստատ կարող եմ երաշխավորել»:
«Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը եղել է էքսպրոմտ, և շատ լուրջ հարցեր չեն քննարկվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը՝ 410 դրամ 75 լումա: Կարելի է պնդել, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել»:
«Ըստ Կարինե Քալանթարյանի՝ քանի որ ազատազրկման որոշումը նոր է հրապարակվել, Հայաստանն առայժմ Ա. Սողոյանին հանձնելու որոշում չունի»։
«Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել։ Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»:
«Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ ևս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում»:
«Սերժ Սարգսյանը երեկ վաղ առավոտյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն և կազդուրիչ բուժման կուրս անցել: Հետընտրական շրջանում սա նրա երկրորդ այցն է եղել»:
«Մարտի առաջին օրերին տեղի է ունենալու ԲՀԿ ֆրակցիայի և քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը, որը, վերջիններիս գնահատմամբ, լինելու է պատմական այն առումով, որ այդ նիստում վերջնականապես որոշվելու է, թե ուր է գնում ԲՀԿ-ն ու ում հետ, ըստ այդմ էլ որոշվելու է` ԲՀԿ-ն շնորհավորո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ»:
«Երևանի Փակ շուկայի խնդիրը ոչ մի կերպ չի հանգուցալածվում։ Արդեն մեկ տարի է, ինչ պետության կողմից պահպանվող հուշարձան այս շենքի սեփականատեր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզածի պես քանդում ու վերակառուցում է շենքը, հանրությունն էլ բողոքում է, բողոքում»:
«Հետընտրական թեման քննարկվում է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի սենյակում, այլ նաև խորհրդարանի միջանցքներում»:
«Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները»:
«Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու գնացող քաղաքացիներին երեկ ուղեկցում էր ոստիկանության հրեշտակների գունդը»:
Տարօրինակը միայն մի բան է՝ զուգադիպությունը: Առեղծվածային զուգադիպությունը: Փաստորեն մարդիկ, ովքեր 2008-ին Հայաստանում «հեղափոխության» փորձ արեցին, բայց չհաջողեցին, կանգնել էին կողք-կողքի` առանց «Բարևի»: