Բաժիններ՝

ՀՀԿ-ն մեղադրո՞ւմ է ԲՀԿ-ին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը: Ու թեև իշխանական կուսակցության ներսում դեռ կան մարդիկ, որոնք հակված են ԲՀԿ-ին տեսնել իշխանական կոալիցիայի կազմում, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի մեծ մասն այդպես չի կարծում:

«ԲՀԿ-ն երբեք մեզ չի օգնել, ավելին, նույնիսկ փետրվարի 18-ին շատերն աշխատել են Րաֆֆու օգտին, հետևաբար իշխանության պտուղներից չպետք է օգտվեն: Թող դառնան ընդդիմություն». «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հիմնավորմամբ են իրենց տեսակետը մատուցում «հակաբհկականները»:

Այս առիթով զրուցեցինք ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը, ավանդույթի համաձայն, հերքեց. «Ո՛չ, նման քննարկումներ չկան, երկրորդն էլ՝ կոալիցիա կազմելը ինքնանպատակ չէ, և իմ կարծիքով՝ ոչ էլ նման առաջարկ ենք ստացել: Կոալիցիա կազմվում է, երբ որ առաջադրված ծրագրի հետ համամիտ են լինում, կոալիցիային մենք դեմ չենք, անկախ նրանից՝ դա ԲՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս