Վարդան Օսկանյանի տղան ԲՀԿ ցուցակ չի մտնի. մամուլ
«ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի տղան՝ Արա Օսկանյանը, չի մտնի Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակ: Այս մասին «Ժամանակը» տեղեկացավ անձամբ Արա Օսկանյանից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Մեր հարցին՝ հնարավո՞ր է մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը՝ մտնելով ԲՀԿ ցուցակ, Արա Օսկանյանը պատասխանեց. «Ոչ: Էս պահին՝ ոչ: Ես հիմա աշխատում եմ, չեմ զբաղվում ուրիշ բանով»:
Դտարկմանը, թե տեղեկություններ կան, որ իր հայրը՝ Վարդան Օսկանյանն է այս անգամ գլխավորելու ԲՀԿ ցուցակը, Արա Օսկանյանը պատասխանեց. «Ճիշտն ասախծ տեղյակ չեմ»»: