Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ Օպերայից հեռու. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ՝ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է:

2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ այս անգամ «Օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել»:

Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031