Բաժիններ՝

«Պատվավոր աքսոր»՝ հատուկ Միքայել Մինասյանի համար. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն նշել ենք, Վատիկանում ՀՀ դեսպանատուն է հիմնվելու, և նախնական տեղեկություններով՝ դեսպան է նշանակվելու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Դեսպանատուն հիմնելու որոշումը խիստ անսպասելի է եղել:

Դրանում համոզվում ենք, երբ ուսումնասիրում ենք որոշման նախագծի հարակից փաստաթղթերը, որոնք ներառված են կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում:

Դեսպանատունը, ըստ այդ փաստաթղթերի պետք է բացվի այս տարվա ընթացքում, բայց ՀՀ ֆինանսների նախարարությունը եզրակացություն է ներկայացրել, որ 2013թ. պետբյուջեով Վատիկանում դեսպանատուն բացելու համար գումար հատկացված չէ:

Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայվելու է Հռոմում, որտեղ արդեն իսկ գտնվում է՝ Իտալիայում ՀՀ դեսպանատունը, իսկ ընդամենը այս տարվա հունվարի վերջին Իտալիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել:

Այս ամենը կարծես հաստատում է այն տեղեկությունները, թե Վատիկանում դեսպանատունը հիմնվում է հատուկ Միքայել Մինասյանի համար, և դա արվում է նրան «պատվավոր աքսոր» ուղարկելու նպատակով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները տապալելու համար:

Ուշագրավ է, որ Ս. Սարգսյանը Վատիկանում դեսպանատուն բացելու համաձայնությունը տվել է փետրվարի 19-ին: ԱԳՆ-ին, այդ մասին նախագահականից տեղեկանք է տրվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս