Բաժիններ՝

Պարտվածների վարչապետը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ՀՀ վարչապետի նոր թեկնածուի անուն է շրշանառվում: Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:

Գործող վարչապետի մերձավոր շրջապատում, սակայն, շարունակում են պնդել, որ Տիգրան Սարգսյանին ոչինչ չի սպառնում: Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է կառուցվածքային լուրջ փոփոխությունների նախագիծ ներկայացնել, ինչով էլ այժմ զբաղված է գործող վարչապետը: Ըստ մեր տեղեկությունների, նա ծրագրում է մի քանի նախարարությունների տարանջատում, մի քանիսի միավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս