Բաժիններ՝

ԲՀԿ ախորժակը. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է նաև 5 մարզպետի պաշտոններ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ուզում է նաև 4 նախարարություններ, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունը, որտեղ նախարար դառնալ է ցանկանում Նաիրա Զոհրաբյանը:

Հայտնի է նաև, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն ցանկանում է վարչապետի նշանակման գործում ազդեցություն ունենալ: Այդ կուսակցությունը սևեռված ցանկանում է, որ պաշտոնից ազատվի Տիգրան Սարգսյանը, և փոխարենը նշանակվի Հ. Աբրահամյանը կամ ԲՀԿ-ի համար ընդունելի որևէ գործիչ:

Նույն սևեռվածությամբ ԲՀԿ-ն պայման է դնում, որ ոստիականապետի պաշտոնից ազատվի նաև Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետի պաշտոնում նույնպես իրենց համար ցանկալի մարդ նշանակվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031