Ընդդիմադիր Ժորա Սափեյանը դիմելու է Սերժ Սարգսյանին. Արման Մկրտումյանը «ճնշում է դատավորներին»
2008-ի ձմռանը Լևոն Տեր-ՊԵտրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազակերպելու համար կալանավորված, 2010-ի հունիսին ազատ արձակված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանությունների լարած ծուղակը։ Կաթնաղբյուր գյուղի նրա գազալցակայանի գործունեությունը վտանգված է։ Պատճառն այն է, որ «ՀայՌուսգազարդը» հայտնաբերել է, որ գազի հաշվիչի պտուտակներից մեկը թույլ է, ինչը նշանակում է, որ գազի հաշվարկը սխալ է արվել, ենթակա է տուգանքի։ Մինչդեռ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետը փաստաթուղթ է տվել, համաձայն որի՝ մի պտուտակը «չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման»։ «7,5 մլև դրամ տուգանքի հարցը Սափեյանը վիճարկել է դատարանում առաջին ատյանում հաղթել է, ու երբ գործին խառնվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Սրման Մկրտումյանի մատը, նա պարտվել է մյուս ատյաններում»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք »Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։