Բաժիններ՝

Որքան է ծախսել ԱԱԾ-ն՝ անհայտ հյուրերին «պատիվ տալու» համար

ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսել օտարերկրյա պատվիրակու թյունների ընդունելության համար։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», թերթին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն միայն օգոստոսին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ծախսել է ավելի քան 8 մլն 240 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար։ Ընդ որում, ԱԱԾ-ն իր արտասահմանյան հյուրերին մի քանի օր «պատիվ է տվել» Սևանում, նրանք մնացել են Աժ նախկին պատգամավոր Լևոն Աարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Աղթամար» հյուրանոցում, ինչի համար բյուջեից ծախսվել 11,6 մլն դրամ, իսկ Աևանի «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցն արժեցել Է 5,4 մլն դրամ։ ԱԱԾ օտարերկրյա հյուրերը ճաշել են Երևանի «Բելլաջիո» ռեստորանում, և այսպես շարունակ։ Ըստ Երևույթին, ԱԱԾ հյուրերը բավական շատ են եղել։ Սակայն ԱԱԾ պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա այդ միջոցառման մասին։ Ու քանի որ նրանք «գաղտնապահ» կառույց են, որևէ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց։

Այս մասին կարդացեք  «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս