Բաժիններ՝

Թուրքիան հերքել է Սիրիայում Իսրայելի հարվածին ենթարկված ավիաբազայում իր զինվորականների գտնվելու մասին տեղեկությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե թուրքական ռազմական պատվիրակությունը գտնվել է Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազայում, երբ այն ենթարկվել է Իսրայելի հարվածին։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 20-ին հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ Իսրայելի՝ հարևան երկրների նկատմամբ ռազմական միջամտությունները սկսեն ընկալվել որպես սովորական և ընդունելի երևույթ։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի այն գործողությունների դեմ, որոնք, Անկարայի գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Օգոստոսի 18-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկին։ Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության բնագավառում Իսրայելի հետ ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31