Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը նեքաշում է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Էրդողանը Թուրքիան ներքաշում է վտանգավոր արկածախնդրությունների մեջ Սիրիայում։ Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը», – գրել է Կացը:

«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում շարունակի իրականությունից կտրված, երևակայական հռետորաբանությունն Իսրայելի դեմ, քան փորձի ստուգել ինքնապաշտպանվելու Իսրայելի վճռականությունը», – հավելել է նա։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի ​​հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը սպառնում է Իսրայելին։

Օգոստոսի 18-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկին։ Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության բնագավառում Իսրայելի հետ ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31