
Վերջին «մեռելոցը»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որ 2013թ. ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը և սեպտեմբերի 16-ը պետք է լինեն մեռելոց հիշատակին նվիրված օրեր և լինեն ոչ աշխատանքային։ «Մեռելոցները» այսպես նշելը Տիգրան Սարգսյանի նորամուծությունն էր։ Առաջին անգամ «մեռելոցը» ոչ աշխատանքային հայտարարվեց 2008թ. հունիսի 16-ին։ Ու այդ օրվանից ոչ-ոք չի կարողանում բացատրել դրա իմաստը՝ ոչ հուզական տեսակետից։ Հանգուցյալների հիշատակը հարգելու համար ամենևին էլ պետք չէ կառավարության մակարդակով հատուկ օրեր սահմանել։ Իսկ աշխատանքային օրերը ոչ աշխատանքային դարձնելուց ուղղակիորեն տուժում է տնտեսությունը։ Ու թերևս ժամանակն է հարցը լրջորեն քննարկել նախ և առաջ քրիստոնեական արժեքների տեսակետից, քանի դեռ կառավարությունը որոշում չի ընդունել 2014թ. «մեռելոցների» վերաբերյալ»։
Կարդացեք ՀԺ այսօրվա համարում: