«Պարզվում է` Սուրիկ Խաչատրյանը Հովեյանի երեխաների քավորն է, բացի այդ, նրա աղջիկն ամուսնացած է Հովեյանի որդու մտերիմ ընկերոջ հետ»:
«Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն անդրադառնալով Գորիսում տեղի ունեցւսծ միջադեպին՝ հիշել է «Հարսնաքարի» դեպքը»:
«Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակ, «օպերատիվ տեղեկություններ են» ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի կարկտահարության ենթարկված գյուղերի բնակիչները դուրս են գալու բողոքի ակցիայի` խանգարելով Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ընթացքը դեպի Սարդարապատի հուշահամալիր: Նման տեղեկություններ է ունեցել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը ձեռնարկել է իրավիճակը փրկելու քայլեր»:
Օրինագծում «գենդեր» բառը ներկայացվում է որպես ձեռքբերովի և սոցիալապես ամրագրված վարքագիծ: Վ. Խաչատրյանը համաձայն չէ նման ձևակերպման հետ, որովհետև գենդերը ոչ թե ձեռքբերովի, այլ ի ծնե հատկանիշ է.
«Վաղը կայանլու է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը, որի ընթացքում որոշվելու է Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության օրը»:
«Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մեկնելու է Սյունիք` Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցին մարզպետի պաշտոնակատար նշանակելու»:
«Սյունիքին ուժեղ բռունցք է պետք, վենդետայի ցավով բռնկված Գորիսին՝ էլ ավելի, որպեսզի դեպքերն անցանկալի շարունակություն չունենան»:
«Հովանավորության խնդիր ոչ ունեցել է Վազգեն Մանուկյանը, ոչ ունեցել է Վազգեն Սարգսյանը»:
«Ես տեսել եմ Սյունիքի մարզպետին, ինչ-որ չափով քննարկել ենք այդ հարցը, նա ցավում է կատարվածի համար: Ես մասնակցել եմ Բուդաղյանների ընտանիքի սգո արարողությանը, շատ ցավալի է»:
«Վիրաբյանի` աշխատանքից հեռացման պատճառը եղել մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետևանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել րենց հասանելիք դիզվառելանյութը»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունը, «Ժողովուրդի» տեղեկություններով, լուրջ պարտքեր է կուտակել: Պատգամավորն արդեն պարտք է բազմաթիվ խանութների ու կազմակերպությունների»:
«Եթե կիրակնօրյա կրակոցները ՀՀ քաղաքացու տան մոտ հնչած լինեին, այլ ոչ թե ՀՀ օլիգարխի, կասկած չկա, որ սույն քաղաքացին անմիջապես կձերբակալվեր որպես վտանգավոր հանցագործ»:
«Կարեն Քոչարյանը զինդատախազ Գորգ Կոստանյանի երեկ ներկայացրած մանրամասներում, թե Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել և չի մասնակցել փոխհրաձգությանը, ոչ մ նոր բան չի տեսնում»:
«Օֆշորային գոտում` Կիպրոսում, հայտնի ընկերությունը, որի փայատերերի մեջ նշված է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անուն ազգանունը, բացվել է 2010 թ. մայիսի 6-ին»:
«Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած լեզվակռվի հետևանքով զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից ծանր վիրավորված 19-ամյա զինծառայող Հրաչյա Սարգսյանը արդեն 20 օր է` գտնվում է Մուրացանի հոսպիտալում»:
«Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենևին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը»:
«Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել»:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում ու կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվում իր անելիքների մեջ. մեկ այլընտրանք է, մեկ էլ իշխանական հարթակներում»:
««Սառեցված պաշտոնով» մարզպետը մտավախություն ունի, որ կարող է գնալ որդու հետևից` կալանավայր»
«Նա ոչ մի ավտոմեքենա չունի: Նա որևէ բանկում պահած փող չունի՝ ոչ մի լումա: Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի»:
«Քննությունը ցույց կտա, թե ինչ է կատարվէլ, և համապատասխան պատիժ կստանա: Ոչ մի քննություն էլ լիարժեք չի եղել, և դժվար է նախապես ասել, որ լիարժեք կկատարվի ամեն ինչ»:
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աթոռը դեռ թափուր չէ, բայց արդեն քննարկվում են մարզպետի թեկնածուների անուններ»:
«Իմ նկատմամբ գործածվել է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես էլ նրան ենթակա մարդկանց, ինչի մասին գոյություն ունի պաշտոնական-փաստաթղթային ապացույց՝ պետական դատաբժշկական փորձագետի կողմից հաստատված եզրակացություն (ՀՀ քրեական օրենսգրքի հ. 118՝ ծեծ)»:
Ազատամարտիկների թշվառ կյանքի գույներն ավելի են խտանում հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կուռուկուշտ ֆոնին:
«Երեկ «ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից»:
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական «Փարավոն» զվարճանքների և խաղատնային կենտրոնը առուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլև դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով»:
«Հունիսի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը հետաձգվեց` ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի վատառողջ լինելու պատճառով»:
«Հրազենից վիրավորված՝ մարզպետի թիկնապահ և ազգական Նիկոլայ Աբրահամյանը, դեպքի պահին ներկա չի եղել, այլ Լիսկան է նրան կանչել և կրակել վրան, որպեսզի իրեն հեռացնի գործողությունների կենտրոնից»:
«Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն»:
«Մենք որոշ արտառոց երևույթներ սկսել ենք ընդունել որպես «օրինաչափ»: Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով թիկնազոր է հասնում»: