Բաժիններ՝

15 օրից ԼՂՀ-ի օդանավերը պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու

15 օրից  ԼՂՀ-ի  ձեռք բերած  օդանավերը  տեխնիկապես  պատրաստ կլինեն  թռիչքներ  իրականացնելու  Ստեփանակերտի  օդանավակայանից։  Այս մասին երեկ  ՀԺ-ի թղթակցին  հայտնել է ԼՂՀ  քաղաքացիական  ավիացիայի  գլխավոր  վարչության  Դմիտրի  Ադբաշյանը։

«15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար»,– հայտնել է Քաղավիացիայի պետր՝ հավելելով, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն։ Նա նշել է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որը իրականացնում է օդանավը արտադրող ձեռնարկությանը։ ՀԺ–ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, որ 15 օրից այդքան սողասված թոիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել է պատասխանել. ասելով որ ինքը պատասխանատու է տեխնիկական խն­դիրների համար։ ԼՂՀ կառավարությունից, սակայն, հայտնել են, որ 15 կամ 20 օր հետո թոիչք դժվար թե կայանա, հարցը պետք է քննարկվի և որոշում լինելու դեպքում՝ կհրապարակեն այն։ Ստեփանակերտի օդանավակայանը  նախատեսվում  էր  գործարկել 2011թ. մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, որի աոաջին ուղևորը  պետք էր լիներ Սերժ Սարգսյանը։

Այս մասին կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30