Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի
«Հայկական» ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է աոաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում և այդ խոսակցությունները համարել է անլուրջ։ «ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի` Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու Է խիստ «Էկզոտիկ» որեւէ անձի եւ դա է պատճառը, որ թեկնածուի անունը մինչեւ հիմա գաղտնի Է պահվում»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։