Բաժիններ՝

Աղվանը ռեկտո՞ր

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճա­կատագիրն արդեն կարծես թե ուր­վագծվում է։ Իշխանական շրջա­նակներում խոսում են. որ Հովսեփ­յանը, ամենայն հավանականու­թյամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր։ Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջա­նակներում։ Խոսքը վերաբերում է Դավթաշենում բացվելիք ակադե­միային, որի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախա­զության և արդարադատության նախարարության միջև։ Ի վերջո որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կա­ռույցների միջև։ Հիշեցնենք, կառավարության անցյալ շաբաթվա նիս­տում քննարկվում էր ակադեմիային գույք տրամադրելու հարցը։ Ինչպես արդեն նշել ենք, այս ակադեմիան փողի կծիկ է. այստեղ են կոփվելու մեր ապագա դատավորներն ու դատախազները։ Եվ եթե Աղվան Հովսեփյանի ու Սերժ Սարգսյանհ միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը իրա­գործվի, դա իդեալական լուծում կլինի Հովսեփյանի համար։

 Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս