
ԱԳՆ-ն 5300 եվրո է ծախսել` ընդամենը մեկ լամինացիոն սարք ձեռք բերելու համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ԱԳՆ-ն մոտ 3 մլն դրամ կամ 5300 եվրո է ծախսել ընդամենը մեկ լամինացիոն սարք ձեռք բերելու համար։ Ինչպես փաստում են «ժողովուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ սարքը ձեռք Է բերվել գերմանական ՝«Դիլլետա» կազմակերպությունից, ընդ որում` այն ամենավերջին մոդելի է։ «Փաստորեն, «ԱԳ մեծարգո պարոն նախարար» Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությանը նորմալ աշխատելու, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզում հուսալի գործընկերոջ համբավ ունենալու, Լեռնային Դարաբադի խնդիրն ի նպաստ Հայաստանի լուծելու համար պակասում էր Diellata R90 սարքը, և դրա բացակայությունն էր պատճառը, որ այսքան տարի ձախողումներ են գրանցվել։ Հուսանք՝ լամինացիոն սարքը կօգնի իրավիճակն արագ շտկել»,- գրում է թերթը։
Այս մասին կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։