Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է կնոջը՝ Լորետային և որդուն հեռացնել Հայաստանից

«ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք։ Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բա­կում կատարվածը։ «Ս. Խաչատրյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնականաբար, ասաց, թե դրանք սուտ տե­ղեկություններ են. «Չէ, Էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չենք մտածի, թե ինչ պա­տասխանենք։ Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք»։

Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30