Պաշտոն կստանա նաև Ալիկ Հարությունյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախկին փոխնախարար, լեզվի   տեսչության նախկին պետ, «Երևան» ստուդիայի նախկին տնօրեն, այժմ Հանրային  հեռուստատեսության գլխավոր խմբագիր Լևոն Գալստյանը Ման­կավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանից առաջարկ է ստացել և համաձայնել։ Նա նշանակվել է համալսա­րանի հեռուստալրագրության ամբիոնի վա­րիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին»։ Թերթի տեղեկություններով, մոտ  օրերս  պաշտոն  կստանա նաև նրա նախկին ղեկավարը Ալիկ Հարությունյանը։ Մեկ այլ «գործազուրկ» էլ է օրերս աշխատանքի տեղավորվել. Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը նշանակվել է «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավար։

Կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս